10266479331in.am-ը գրում է․

2014-ին ավելի քան 2 անգամ մեծացել է Գերմանիայում ապաստան հատկացնելու մասին դիմում ներկայացնող օտարերկրյա քաղաքացիների թիվը: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն` վկայակոչելով Գերմանիայի ՆԳՆ-ին:

«2014-ին ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմումների թիվը 116.659 հազար է: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` այդ ցուցանիշն աճել է 57.2 տոկոսով»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ միայն սեպտեմբերին Գերմանիայում ապաստան ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել մոտ 20 հազար մարդ: Որոշումներ ընդունվել են դրանցից միայն 8.615 հազարի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել