1in.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը Նազարբաևին տեղյակ է պահել Սոչիի հանդիպման արդյունքների մասին: Նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցում առկա բարդություններն ու մոտեցրել խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Այս մասին հայտնում է DailyNews.kz-ը՝ հղում կատարելով Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությանը:
Նշվում է, որ նախագահները քննարկել են նաև Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի երկրների սահմանած պատժամիջոցները և ՌԴ պատասխան միջոցները, նաև դրանց հնարավոր հետևանքները:
Կարծիքներ են փոխանակվել Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ, քննարկվել են մի շարք ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցեր:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1399462.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



