1in.am-ը գրում է.
Հունիսին Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ արդյունաբերական առումով զարգացած 7առաջատար երկրների ղեկավարները կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում: Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, բերում է ITAR-TASS-ը:
«Իրադարձություններն Ուկրաինայում կլինեն G7-ի՝ Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպման օրակարգի կենտրոնում»,- ասել է նա՝ բացելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի մասնակցությամբ ԵՄ-Ճապոնիա 22-րդ գագաթնաժողովը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի ղեկավարները և Եվրախորհրդի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Հերման Վան Ռոմպեյն ու Ժոզե Մանուել Բարոզուն հունիսի 4-5-ը Բրյուսելում կհանդիպեն «յոթյակի» ձևաչափով:



