1399126055-5809-tigipko1in.am-ը գրում է.

Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Սերգեյ Տիգիպկոն արյուն է հանձնել Օդեսայում տուժածների համար` այն մարդկանց հետ միասին, ովքեր Օդեսայի մարզային մանկական կլինիկայում արյուն էին տալիս, գրում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ներկա դրությամբ հատկապես մեծ է արյան առաջին խմբի անհրաժեշտությունը, և մարդիկ ակտիվությամբ այն հանձնում են: Ժողովրդական պատգամավորը շփվել է բոլորի հետ, ովքեր եկել են արյուն հանձնելու և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:

Քաղաքական գործիչը հրաժարվել է մեկանաբանություններից` ասելով, որ ուղղակի եկել է արյուն հանձնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել