1in.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հրաման է ստորագրել Ուկրաինայում 2-օրյա սուգ հայտարարելու մասին՝ կապված Դոնեցկի մարզում հակաահաբեկչական գործողությունների անցկացման, ինչպես նաև Օդեսայում զանգվածային բախումների ժամանակ մարդկանց զոհվելու հետ:
«Մայիսի 2-ը դարձավ Ուկրաինայի համար ողբերգական օր: Ես հրաման եմ ստորագրել Ուկրաինայում երկօրյա սուգ անցկացնելու մասին՝ այն հերոսների համար, ովքեր զոհվեցին հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում և Օդեսայում ողբերգական իրադարձությունների ընթացքում»,- Տուրչինովի խոսքերը մեջբերում է Գերագույն ռադայի մամլո ծառայությունը:
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների մտերիմներին ու հավաստիացրել, որ այդ ողբերգական իրադարձությունների մեղավորները պետք է պատժվեն:
«Ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել մտերիմներին ու հարազատներին: Մենք պետք է ճիշտ եզրակացություններ անենք այդ ողբերգությունից, որը տեղի է ունեցել առաջին հերթին արտաքին սադրանքի պատճառով: Այդ իրադրաձությունների մեղավորներն ու դրանք սադրողնրը պատժվելու են»,- ասել է Տուրչինովը:
Նա կոչ է արել ուկրաինացիներին միավորվել «արտաքին թշնամու դեմ պայքարում, ովքեր ցանկանում են ոչնչացնել Ուկրաինան»։
Նա հավաստիացրել է, որ ուկրաինական զինվորականներն ու իրավապահները շարունակելու են «պայքարել ահաբեկչության ու բանդիտիզմի դեմ՝ հանուն խաղաղության ու հանգստության»:



