1in.am-ը գրում է.
Մոնակոյի դուքս Ալբեր 2-րդը, ինչպես նաև Գրիմալդի տոհմի մյուս ներկայացուցիչները, այս տարի որոշել են բոյկոտել Կաննի կինոփառատոնը՝ հայտնում է Agence France-Presse-ը: Պատճառը «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմն է, որով կազմակերպիչները որոշել են բացել Կաննի 67-րդ կինոփառատոնը:
Ֆիլմը, որտեղ նկարահանվել են Թիմ Ռոտն ու Նիկոլ Քիդմանը, պատմում է Ռենյե 3-րդի և ամերիկացի կինոդերասանուհի Գրեյս Քելլիի ծանոթության մասին, որը ամուսնությունից հետո դարձավ Մոնակոյի դքսուհի:
Իր հերթին, Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները վստահություն էին հայտնել, որ ֆիլմը նպաստելու է Մոնակոյի դքսության ճանաչելիության տարածմանը:
Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-25-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1276696.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



