image18059536_ed1e044b4c15091683769401875e12ba1in.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Ուկրաինայում իրականացնել, այսպես կոչված, «հարավսլավական սցենար»: Այս մասին հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն Օդեսայի շրջանի ղեկավարության ու առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմի հետ հանդիպումից հետո՝ հայտնում է censor.net.ua-ն:

«Հիմա Ռուսաստանը փորձում է Ուկրաինայում իրականացնել, այսպես կոչված, հարավսլավական տարբերակ ու մարդկանց հետ հաշվեհարդար է տեսնում ահաբեկչական գործողություններով: Փաստացի չհայտարարելով պատերազմ՝ ձևաչափը տեղափոխել է մեր ժողովրդի իբր հակամարտող կողմերի վրա: Դա կտրականապես չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի հարավսլավական տարբերակ, որը ցանկանում է աշխարհին ցուցադրել Կիևը, գոյություն չունի: Կա Ռուսաստանի ագրեսիան, ու մենք այն կհաղթահարենք»,- ասել է Տիմոշենկոն, որը երեկվանից գտնվում է Օդեսայում:

Նրա խոսքով՝ Օդեսայում տեղի ունեցածը «անցնում է բոլոր խելամիտ սահմանները»: Նա նշել է, որ ուկրաինացի ժողովուրդը պարտավոր է կասեցնել ագրեսորին ու օկուպանտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել