1in.am-ը գրում է.
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն ընդունել է երկրի նոր կառավարության երդմնակալությունը՝ վարչապետ Մատեո Ռենցիի գլխավորությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան Կվիրինալ պալատում: 16 նոր նախարար, որոնց կեսը կանայք են, ինչպես նաև վարչապետը, երդվել են ծառայել ի բարօրություն Իտալիայի ու ստորագրել են համապատասխան երդումը:
Երդմնակալությունից հետո Ռենցին գնացել է Կիջի կառավարական պալատ, որպեսզի ընդունի լիազորությունները իր նախորդից՝ Էնրիկո Լետայից:
Ռենցին ոչ միայն ամենաերիտասարդ վարչապետն է, այլև 1 տարում Իտալիայի կառավարության 3-րդ ղեկավարը, որը իշխանության է եկել նախագահի նշանակումից հետո, այլ ոչ թե դեմոկրատական ընտրությունների միջոցով:
Համաձայն արարողակարգի՝ նոր կառավարությունը պետք է ստանա երկրի խորհրդարանի հավանությունը:



