Ո՞վ է մեղավոր, որ խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները չեն կարողանում համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծն Աժ օրակարգ մտցնելու հարցում։
Կա տեսակետ, որ դրան դեմ են ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի գործարարները, ովքեր չեն ցանկանում թշնամանալ կառավարության հետ և վտանգի տակ դնել իրենց բիզնեսը, գրում է «168 ժամը»։
Բայց կա նաև տեղեկություն, թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկում է քննարկել միանգամից նախագահի իմպիչմենթի հարցը, ինչը ծանր վիճակի մեջ է դնում ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին։
Ամեն դեպքում, Հակոբյանն առայժմ հրաժարվում է հաստատել այդ տեղեկությունները, գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



