Վերջին շրջանում շատ ուշադիր սկսել եմ հետևել ԱԺ նիստերին: Հետևելով՝ հասկացա, որ Հայաստանում, այո, բոլոր ոլորտներում պետք է ծանոթ բարեկամ ունենալ: Օրինակ, ԱԺ ում քննարկվում է աշխատավարձերի բարձացման հարցը, ու զինվորի եղբայր, բժշկի քրոջ որդի, ոստիկանի հորեղբայր ու դատախազի քույր պատգամավորները սկսել են կռիվ տալ իրենց բարեկամների աշխատավարձերի համար: Ինչպես միշտ, արվեստագետի բախտը նորից չբերեց.

ԱԺ ում ունենք 2 ծանոթ բարեկամ՝ երգչուհի և ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, որը գրեթե նիստերի չի մասնակցում, քանի որ ավելի կարևոր գործով է զբաղված Արցախում,նա զբաղվում է Արցախում և Հայաստանի սահմանամերձ գոտիներում արվեստի դպրոցներ բացելով ու երեխաների ոգին բարձրացնելով և Կարինե Աճեմյանը՝ Վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի կինը, ափսոս Պարոն Դեղտրիկյանը մինչև վերջերս թատրոնում չէր, ու տիկին Կարինեն չէր սպասում ամսվա վերջին քառասունհինգ հազար դրամով տուն եկող ամուսնուն, այլապես հաստատ կռիվ կտար դերասանների աշխատավարձերի համար: Հույսս չեմ դնում մյուս պագամավորների վրա, քանզի նրանցից շատերն անգամ չգիտեն՝ ինչ բան է թատրոնը, մյուս մասը բավարվում է քառորյաներով ու դրանց տեսագրությունները դիտելով, իսկ կոնկրետ մեկն էլ մտածում է, որ այսօր դերասաններից բարձր աշխատավարձ պիտի ստանա միմիայն Մկրտիչ Արզումանյանը /կարգին Մկոն/:

ԱԺ հանձնաժողովների նիստերի ժամանակ անգամ խոսվում է պոլիկլինիկայի թերապեվտի կաբինետի հատակի անցքի մասին, բայց ոչ մի կերպ՝ թատրոնի ու դերասանի մասին:Հիմա ինչ անենք մենք՝ դերասաններս, թատրոնականներս, որոնք անգամ օրենք չունեն , որոնք պաշտպանված չեն ոչ մի օրենքով, սպասենք միջև 2017 թվականը և մեր թեկնածուին ուղարկենք ԱԺ: Թե՞ մենք էլ հեռանանք թատրոնից՝ վերջապես ուրախացնելով մեր իշխանություններին թատրոնի վերջնական կործանումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել