29-ամյա Քոլին Հաթոնը ստեղծել աշխարհի ամենաանտեսված կենդանիների, այդ թվում` սարդերի, կրետների, մեղուների, ճանճերի և բզեզների դիմանկարները: Նա լուսանկարում է միայն կենդանի միջատներին և կարող է ծախսել մինչև երեք ժամ` փորձելով անշարժ դիրքում պահել կենդանիներին այն ժամանակ, երբ նա պատրաստվում է նրանց խոշոր պլանով լուսանկարել:
Լուսանկարները ստացվել են մակրոլուսանկարչության հատուկ տեխնիկայով, որը թույլ է տալիս լուսանկարներում ամենայն մանրամասնությամբ պատկերել միջատներին: Շատ դժվար էր այսպիսի լուսանկարներ ստանալ, քանզի միջատներն արագ շարժումներ էին կատարում: Դրանցից շատերը վնաս են հասցնում բերքին:
«Ֆիդիպուս միստացեուս» սարդ
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի բնակիչ Քոլինը շրջում է տեղի այգիներում միջատներ գտնելու համար, սակայն հարկ եղած դեպքում նա կտրում-անցնում է մոտ 600 մղոն (965.6064 կմ.) և հասնում Ֆլորիդայում գտնվող իր ծնողների տուն` այնտեղ ավելի շատ արտասովոր միջատներ գտնելու նպատակով:
Նա ամենից շատ նախընտրում է թռչող սարդերին և անգամ ծրագրում է ուղևորվել Ավստրալիա` սիրամարգ-սարդին լուսանկարելու համար: Այս միջատն աչքի է ընկնում երփներանգ որովայնով:
Նկարում պատկերված կարմրաթիկունք սալամանդրը փոքր ցամաքային սալամանդր է, որը սովորաբար հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի անտառային վայրերի ժայռերի տակ: Հասուն տարիքում դրանց երկարությունը հասնում է 5.7-10 սմ.-ի:
Քոլինը վերջերս ավարտել է համալասարանը շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետի որակավորմամբ: Նա ասում է.
«Սկզբում ես ծրագրում էի շեշտը դնել սողունների և երկկենցաղների վրա, սակայն հետագայում հասկացա, թե որքան շատ միջատներ և թռչուններ կան, որոնց կարելի է լուսանկարել: Ես փորձում եմ դրսում լուսանկարել միջատներին, սակայն երբեմն ես դրանց ինձ հետ տուն եմ բերում, որպեսզի կարողանամ համապատասխան լուսավորության ներքո լուսանկարել դրանց: Բուն լուսանկարելու գործընթացն այնքան էլ երկար ժամանակ չի խլում, սակայն դա կարող է դժվար լինել, քանզի միջատները շատ զգայուն են դառնում, երբ տեսնում են, որ տեսախցիկն ուղղել ես նրանց վրա` խոշոր պլանով նրանց լուսանկարելու համար: Երբեմն ես մի քանի ժամ եմ ծախսում հաջող լուսանկար ստանալու համար: Թռչկոտող սարդի փոքր տեսակները բավականին ակտիվ են: Այսպիսով ես հաճախ նայում եմ ոսպնյակների միջով` փորձելով ճիշտ դիրքից լուսանկարել սարդին, մինչ այն թռչկոտում է շուրջբոլորս: Այսքան երկար ժամանակ նրանց հետ աշխատելուց հետո ես արդեն գիտեմ, թե ինչ կարելի է ակնկալել և ինչպես պետք է վարվել նրանց հետ: Ես փորձում եմ լուսանկարել ինձ պատահած ցանկացած միջատի: Ես հաճախ ուղևորվում եմ Ֆլորիդա` իմ ծնողներին այցելելու, սակայն ես ինձ հետ եմ վերցնում տեսախցիկս և նկարում այնտեղի միջատներին: Ես մի անգամ ճանապարհորդություն կատարեցի դեպի Կոլումբիա` ինձ հետ վերցնելով իմ տեսախցիկը»: Ես կցանկանայի մի օր ճանապարհորդել դեպի Ավստրալիա և լուսանկարել այնտեղի թռչկոտող սիրամարգ-սարդին»:
Հյուսիսային Ամերիկայում Հաթոնի կողմից լուսանկարված Չալսիդ կրետի անունը գալիս է հունարենի «պղինձ» բառից: Այս միջատները ստացել են այս անվանումը իրենց մետաղական գույնի համար: Պապիլո Տրոիլուս տեսակի միջատի թրթուռը: Այս թրթուռը դառնում է սովորական ծիծեռնագի թիթեռ, որը հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում և հայտնի է նաև իբրև «Կանաչ պուտիկներով թիթեռ»: Պապիլո Տրոիլուսի թևերի բացվածքը հասնում է իննից տասը սմ.-ի:
Ասում են, որ Չալսիդ կրետի շուրջ 22,000 տեսակ կա: Դրանցից յուրանքանչյուրը սնվում է այլ միջատների թրթուռներով կամ ձվերով: Արդյունքում կրետնները վերահսկում են բերքերին վնաս հասցնող միջատներին: Դրանցից շատերն արտահանվել են այլ շրջաններ սոսկ նրա համար, որ վերահսկեն վնասատու միջատներին:
Հաթոնին հաջողվել է լուսանկարել մի շարք ճպուռների, այդ թվում` փոքր ու միջին ջրահատներ, որոնք հայտնի են Էրիթրոդիպլաքս մինուսկուլա անվանումով:
Նրանք հանդիպում են ԱՄՆ-ի արևելյան մասերում, Արգենտինայում և Կոլումբիայում: Միջատների երկարությունը հասնում է մինչև 2.7 սմ.-ի, իսկ նրանց թևերի երկարությունը մոտ 2.1 սմ. Է: Երիտասարդ ջրահատները կանաչ և շագանակագույն գույների են լինում, իսկ հասուն ջրահատները հիմնականում մոխրագույն երանգով կապույտ գույնի են: Նրանք իրենց անունը ստացել են ի պատիվ միջատաբան Ժյուլ Պիեռ Ռամբուրի:
Ելուզակային ճանճը ծակծկող ոտքեր և ամուր քիստեր ունի դեմքին, որոնք կոչվում են «միստեքս», հունարեն «միստակոս» բառից, որը թարգմանաբար նշանակում է «բեղեր» կամ «վերին շրթունք»: Հասուն տարիքում դրանց երկարությունը հասնում է 1.5 սմ.-ի: