Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

 5  Բոժոժավոր օձ

Rattlesnake

Սա այս ցուցակի միակ ամերիկյան օձն է: Այն հեշտ է տարբերակել մյուս օձերից պոչի ծայրի վրա ունեցած  տարբերակիչ նշանի շնորհիվ: Այն պատկանում է բոժոժավոր օձերի ընտանիքին: Այն համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենաթունավոր օձը: Զարմալաիորեն բոժոժավոր օձերը վաղ տարիքում ավելի վտանգավոր են, քան հասուն ժամանակ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ տարիքի հետ այս օձերը կորցնում են իրենց արձակած թույնի քանակը վերահսկելու կարողությունը: Բոժոժավոր օձերի մեծ մասն ունեն հեմոտոքսիկ թույն, որը քայքայում է զոհի հյուսվածքները, վնաս հասցնում օրգանիզմի տարբեր օրգաններին և հարուցում կոագուլոպաթիա (արյան անկանոն մակարդում): Այս օձի խայթոցից հետո հնարավոր է, որ մշտական սպիներ առաջանան: Անգամ անհապաղ և արդյունավետ բուժօգնության դեպքում հնարավոր է, որ մարդ զրկվի վերջույթներից կամ մահանա: Ախտանշաններից են ծանր շնչառությունը և կաթվածահարությունը: Այնուամենայնիվ, ժամանակին ընդունած հակաթույնը նվազեցնում է մահացության տոկոսը` հասցնելով այն ընդամենը 4  տոկոսի:    

 4  Մահացու օձ

R260601 1083484

«Մահացու օձ» անունը շատ լավ է բնորոշում օձի այս տեսակին, որը հանդիպում է Ավստրալիայում և Նոր Գվինեայում: Մահացու օձերը որսում ու սպանում են այլ օձերի, այդ թվում` այս ցուցակում ներառված օձերից մի քանիսին: Մահացու օձերը շատ առումներով նման են բոժոժավոր օձերին: Դրանք երկուսն էլ ունեն եռանկյունաձև գլուխ և գեր ու կարճ մարմին: Դրանք սովորաբար արձակում են 40-100 մգ. թույն: Մահացու օձի չբուժված խայթոցը հղի է ամենավտանգավոր հետևանքներով: Այս օձի թույնը նեյրոտոքսին է, ուստի խայթոցից մարդ կարող է կաթվածահար լինել և 6 ժամվա ընթացքում մահանալ շնչարգելությունից:  Մահացու օձի խայթոցի դեմ օգտագործվող հակաթույնը բավականին արդյունավետ է, սակայն նախքան հակաթույնի հայտնագործումը դեպքերի 50 տոկոսն ավարտվում էին մահվան ելքով:

 3  Իժազգիներ

Saw-Scaled-Viper

Իժազգիները հանդիպում են աշխարհի տարբեր քաղաքներում: Այս տեսակի օձերից ամենավտանգավորը ավազային էֆերը (սղոցաձև իժերը) և շղթայաձև իժերն են, որոնք հիմնականում հանդիպում են Միջին Ասիայի երկրներում և կենտրոնական Ասիայում, մասնավորապես` Հնդկաստանում և Չինաստանում: Այս օձերն արագաշարժ են և հիմնականում ակտիվանում են գիշերային ժամերին, հաճախ էլ` անձրևից հետո: Խայթոցից հետո հիմնականում առաջանում է ցավ խայթած տեղում, որին հետևում է այտուցվածությունը: Հաճախ հանդիպող ախտանշաններից է նաև լնդերի արնահոսությունը: Արյան ճնշումը կտրուկ ընկնում է, սրտի զարկերը նույնպես թուլանում են: Խայթոցի հետևանքով առաջացած նեկրոզը (փտախտը) հիմնականում մակերեսային բնույթի է և տարածվում է միայն խայթած տեղի մոտ գտնվող մկանների վրա, սակայն ծայրահեղ դեպքերում այս հիվանդությունը կարող է սրվել: Դեպքերի մեկ-երրորդում առաջանում է այտուցվածությոն և փսխում: Սուր ցավերը կարող են տևել 2-4 շաբաթ: 48-72 ժամվա ընթացքում խայթած տեղն այտուցվում է և հնարավոր է, որ այն դժգույն դառնա: Մահը կարող է վրա հասնել արյան սեպսիսի, շնչարգելության կամ սրտային անբավարարության հետևանքով խայթոցից 1-14 օր անց:

 2  Արևելյան շագանակագույն օձ

Screen Shot 2011-03-30 At 10.58.19 Am

Այս օձի թույնի աննշան չափաբաժինը բավական է, որպեսզի խլի հասուն մարդու կյանքը: Արևելյան շագանակգույն օձերը բնակվում են Ավստրալիայի բանուկ մասերում: Շագանակագույն օձը բավականին արագաշարժ է, որոշ պայմաններում այն կարող է ագրեսիվ դառնալ: Այն կարող է հարձակվել իր զոհի վրա և միանգամից մի քանի անգամ թույն արձակել նրա ուղղությամբ: Այս օձերի թույնը պարունակում է նեյրոտոքսին և արյան կոագուլյանտներ (մակարդիչներ): Բարեբախտաբար, այս օձերի խայթոցների կեսից ավելին թունավոր չեն, և նրանք առհասարակ նախընտրում են չխայթել: Արևելյան շագանակագույն օձերը կատաղի կերպով  արձագանքում են միայն շարժումներին, այսպիսով նրանց  տեսնելուն պես պետք է պարզապես անշարժ կանգնել տեղում:

 1  Կատաղի օձ կամ ցամաքային տայպան  

Poisonous Snake

Մենք չէինք կարող այս ցուցակում չներառել կատաղի օձին: Այն ցամաքային օձերի մեջ ամենավտանգավոր թույնն ունի: Մի խայթոցում պարունակվող թույնի առավելագույն ծավալը, որ արձանագրվել է մինչ այժմ, 110 մգ.-ն է: Սա բավական է 100 մարդ կամ 250000 մուկ սպանելու համար: Այս օձը սովորական կոբրայից և բոժոժավոր օձերից 10 անգամ ավելի թունավոր է: Բարեբախտաբար կատաղի օձը առանձնապես ագրեսիվ չէ և հազվադեպ է հանդիպում մարդկանց վայրի անտառներում: Մինչ այժմ ոչ մի ճակատագրական դեպք չի գրանցվել, թեպետ կատաղի օձը կարող է սպանել հասուն մարդու ընդամենը 45 րոպեյվա ընթացքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել