Hayeli.am-ը գրում է.
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը ոստիկանության քննչական մարմնին հայտնել է, որ ինքը չի աշխատում,անվճարունակ է, մինչդեռ փաստաբանի կարիք ունի, այդ պատճառով գործում ներգրավվել է հանրային պաշտպան: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին պարզաբանեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) և 215 հոդվածի 2-րդ մասով (Մաքսանենգությունը): Հոկտեմբերի 15-ին Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործն ուղարկվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթ: