Սաակաշվիլիի օրոք Վրաստանը, փաստացի, վերածվեց թուրք-ադրբեջանական քաղաքական ու տնտեսական տանդեմի կցորդիHaynews.am-ը գրում է.

 

Նախօրեին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունները, ըստ էության, դարձան այն ջրբաժանը, որը երկրի պատմությունը բաժանելու է «մինչ և հետո»-ի:
Երեկ Վրաստանը հրաժեշտ տվեց հետխորհրդային, թերևս, ամենաիրարամերժ, սկանդալային բարեփոխիչի՝ Միխեիլ Սաակաշվիլիի դարաշրջանին:

Թե ինչու՞ դա տեղի ունեցավ, բացատրել բավական բարդ է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Վրաստանում Սաակաշվիլիի օրոք հաղթահարվեց կոռուպցիան, արմատապես վերափոխվեց ոստիկանությունը, երկիրը դարձավ ավելի բաց՝ ներդրումների տեսանկյունից: Այսինքն, վրացիները Սաակաշվիլիի հետ խնդիրներ պիտի չունենային: Սակայս սա միայն առաջին հայացքից:

Իրականում, կոռուպցիան Վրաստանում հաղթահարվել էր միայն ցածր ու միջին մակարդակում: Փոխարենը, վրացական կոռուպցիոն համակարգը ձեռք էր բերել «էլիտային» երանգներ և Սաակաշվիլին ու նրա մերձավորագույն շրջապատը իրենց ձեռքն էին վերցրել տնտեսության բոլոր այն ճյուղերը, որոնք իրական եկամուտ էին ապահովում: Հասկանալի է, որ տնտեսվարման այս եղանակը չէր կարող չանդրադառնալ Վրաստանի բնակչության կենսամակարդակի վրա և ինչպես պնդում են շարքային վրացիները, Սաակաշվիլիի օրոք նրնց համար ապրուստի իջոց հայթայթելը դժվար էր ճիշտ այնքան, որքան մինչ նրա իշխանության գալը:

Ինչ վերաբերում է ոստիկանությանն, ապա ֆորմալ առումով վերջինի աշխատանքը գրեթե իդեալական էր; Համենայնդեպս, ճանապարհային ոստիկանությունը Վրաստանում շատ ավելի քաղաքակիրթ դարձավ հենց Սաակաշվիլիի օրոք, ինչը, ի դեպ, Վրաստան այցելող հայերի համար խոսքուզրույցի հիմնական թեմաներից մեկն էր: Խնդիրը, սակայն, այն է, որ վրացական ոստիկանությունը ժամանակի ընթացքում վերածվեց հաշվեհարդարի բավական դաժան գործիքի, որի գործունեության արդյունքը սեփական կաշվի վրա զգացին վրացական ընդդիմության քիչ թե շատ աչքի ընկնող բոլոր ներկայացուցիչները: Թբիլիսիում և Վրաստանի մի շարք այլ քաղաքներում ոստիկանությունն առանձնահատուկ դաժանությամբ ցրում էր բողոքի ցույցի ցանկացած փորձ, փակի տակ էին հայտնվում Սաակաշվիլիի դեմ դուրս եկած տասնյակ և հարյուրավոր մարդիկ: Արդյունքում, Վրաստանում քաղաքական բանտարկյալի կարգավիճակ ունեցող մարդկանց ցուցակը մեկ տարի առաջ՝ խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլիի հաղթանակի և դրան հաջորդած համաներման նախօրեին, ավելի մեծ էր, քան Հյուսիսային Կորեայում բանտարկված այլախոհների ցուցակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել