Զգացմունքները մի կողմ թողնենք... Առաջնորդվենք բանականությամբ և փաստերով:
Վրաստանն այսօր հրաժեշտ տվեց այդ երկրում հայերի նկատմամբ ,,սպիտակ եղեռն,, իրագործած մարդուն՝ Միխեիլ Սաակաշվիլուն: Այսօր, վաղը և առաջիկա տարիներին մենք խորապես կզգանք այն ավերածությունների և էթնիկական սպանդի հետևանքները, որոնք իրականացվել են իր երակներում հայկական արյուն կրող այս մարդու կողմից... Սկսելով Ջավախքից և անցնելով հայ ինքնության դեմ ծրագրավորված արշավանքին, Սաակաշվիլին բուն հայկական երկրամասում հիմնավորեց թուրքական տարրի ներկայությունը, լուծարեց հայկական դպրոցները, ներքին հրահանգով՝ արգելեց Թբիլիսիում հայերի կողմից սեփականության ձեռբերմանը, ջանք չխնայեց ամենայն հայկականի ոչնչացման համար...
Ուրեմն, Միխեիլ Սաակաշվիլու անունը, առանց հուզական շեշտավորման, տեղ է գրավում երիտթուրքերի պարագլուխների և Ստալինի անունների կողքին...



