ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում է գտնվում Բուֆորդ քաղաքը և այն նշանավոր է նրանով, որ ունի միայն 1 բնակիչ:
Քաղաքի հիմնադիր է համարվում գեներալ Ջոն Բյուֆորդը: 1866 թվականին նա առաջին միջմայրցամքային երկաթուղու պահպանության համար այս վայրում հիմնեց սահմանապահ բնակավայր՝ Ջոն Բյուֆորդի ֆորտ անվանումով: Այն ժամանակ քաղաքն ուներ մոտ 2000 բնակիչ: Քաղաքի միակ բնակիչը Դոն Սեմոնսն է, ով քաղաքի պահապանն է, լիցքավորողը, տեղի խանութի վաճառողը և քաղաքի քաղաքապետը: Իր որդու քաղաքից հեռանալուց հետո Դոնը դարձավ միակ բնակիչը:
Նյութի աղբյուր՝ http://www.hetaqrqir.com/2013/10/1.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել