Հարց՝
Բժիշկ, ես ուզում եմ իմանալ` հնարավո՞ր է արդյոք դադարեցնել կրծքերի մեծացումը:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Այս երևույթը պայմանավորված է օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ տեղաշարժերով, ինչը կարող է անդրադառնալ կրծքագեղձերի աճի վրա: Դրա հիմնական պատասխանատուն պրոլակտին հորմոնն է, այն արտադրվում է գլխուղեղում՝ հիպոֆիզի առաջնային բլթում (ադենոհիպոֆիզ): Պրոլակտինի քանակի բարձրացումը հանգեցնում է սեռական ցանկության նվազման, կրծքագեղձերի մեծացման. այդպիսի երևույթը տղամարդկանց մոտ համարվում է պաթոլոգիկ, սակայն կանանց մոտ կարող է համարվել ֆիզիոլոգիական՝ լակտացիայի (կաթնարտադրման) ժամանակ (դրանով է բացատրվում կերակրող մայրերի մոտ դիտվող ցածր սեռական ցանկությունը): Պրոլատկտինի արտադրությունը կարգավորվում է այլ հորմոնների, ինչպես նաև ուղեղի այլ կառուցվածքների միջոցով: Ոստի անհրաժեշտ է ստուգել հորմոնալ ստատուսը և կատարել գլխուղեղի հետազոտություն և անհրաժեշտության դետքում կատարել հորմոնների կորեկցիա: