Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում միանալ Մաքսային միությանը և ինչու չէ նաև Եվրասիական միությանը, նմանվեց ամպրոպի որոտի` պարզ երկնքում:
Վիլյնուսյան գագաթնաժողովից ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ Եվրոպան պատրաստվում էր քննարկել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման հարցերը, անցնող 4 տարիների ընթացքում մեծ ջիգ ու ջանք գործադրած մեր պաշտոնյաներն, ովքեր արդեն իրենց տեսնում էին Եվրոպաներում պաշտոններ զբաղեցրած հասկացան, որ իրենց մնում է միայն մեկ հնարավորություն` արհեստականորեն ստեղծել իմիտացիա, որ հանրությունը դեմ է այդ որոշմանը: Սակայն իրականում, կամ հանրությունն անտարբեր էր, կամ` կողմ, որովհետև ինչքան էլ արհեստական աղմուկ ստեղծվեց անհնար եղավ իրական բողոքի ալիք բարձրացնել:
Ինչևէ այսօր մենք արդեն արձանագրում ենք Հայաստանի ինտեգրման տրամաբանական շարունակություն հանդիսացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ նիստում ՄՄ անդամ երկրների համաձայնությունն իրենց մեծ ընտանիք ընդգրկել Հայաստանին:
Մինչ կկազմվի ինտեգրման ճանապարհային քարտեզը, որին կանդրադառնամ հետակայում, այժմ քննարկենք այն հարցերը, որոնց պատասխանն հնչեցվեց վերոնշյալ նիստում:
Հիշեցնեմ, որ մինչև նիստի սկսվելը Սիրիան հայտարարել էր, որ ցանկանում է միանալ Եվրասիական ընտանիքին: Աշխարհագրական լայն տարածում ստացող այս միությունը, փաստացի Սիրայի հայտարաությունից հետո, փոխեց այն թյուր տեսակետը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչը ցանկանում է վերականգնել նախկին Խորհրդային միությունն` իր տարածքներով:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում բացառիկ հայտարարությամբ հանդես եկավ նաև Ղազաղստանի նախագահ Նազարբաևը, ով հայտարարեց, որ Թուրքիան ևս հետաքրքրություն է ցուցաբերում ՄՄ հանդեպ:
Այսպիսով ՆԱՏՈ-ի անդամ , Եվրոմիությանն անդամակցելուն պատրաստ Թուրքիայի ցանկության մասին հայտարարությունը, վերջերս Թուրքիայի կողմից Եվրոմիությունից դժգոհության արտահայտման ֆոնին, իրատեսական է թվում:
Սկայն աշխարհագրական առումով ՄՄ այսքանով չի սահմանափակվի և ՌԴ նախագահ Վ. Պուտինը ևս հայտարարեց Հնդկասատնի հետաքրքրությունների մասին:
Այսպիսով, առանձին քննարկման թողնելով Թուրքիայի, Հնդկաստանի անդամակցության հարցը ՄՄ-ը և քաղաքական իրադրության հնարավոր վերաձևավորումները Միությունում, արձանագրենք մի կարևոր փաստ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում բառացիորեն վերջ տրվեց ԽՍՀՄ-ի վերականգման մասին անիմաստ շահարկումներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=598290696872649&set=a.194781740556882.39701.100000751725454&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել