Psymag.am-ը գրում է.
Վերջացան ամառային արևոտ ու տաք օրերը: Շուտով կվերջանա նաև դեղին աշունը և տանիքները կներկվեն սպիտակով: Կարծես բնությունն իր ամեն եղանակին բնորոշ գեղեցկությամբ պետք է հմայի մարդկանց աչքերը, սակայն, երբեմն ձմռան գալու հետ մարդիկ եղանակի հետ կապված դեպրեսիաներ են ունենում:
Ձմեռային դեպրեսիայի դեմ լավագույն միջոցը արևային եղանակին անտառում կամ այգում զբոսնելն է: Կարելի է նման օրերին տաք հագնվել և, դուրս գալով տանից, բոլոր խնդիրները թողնել դռան ետևում:
Դուրս գալով` կարելի է հիանալ ձնով ծածկված ծառերի գեղեցկությամբ, լիաթոք շնչել մաքուր և թարմ օդը: Սակայն, վերոնշյալին հետևելիս, չմոռանաք հաճախակի նայել արևին: Դա կնապաստի օրգանիզմում սերոտինի պարունակության ավելացմանը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.psymag.am/article/dossier/toxeq-tox-vaxy-zbosni.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել