Hayeli.am-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Օպերայի տարածքում: Ճանաչված ու սիրված դերասան Միքայել Պողոսյանը, ի նշան բողոքի, բարձրացել էր հաստաբուն ծառի վրա, որպեսզի ինչ որ անձիք չկտրեն ծառը: Ինչպես նշված վայրից hayeli.am-ին հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքվածները պատմում էին, որ ինչ որ օլիգարխ փորձում է նշված հատվածում ծառերի սպանդ կատարել, որպեսզի տեղում «Սիթի» կառուցի: Քաղաքացիները ահազանգել են մի քանի բնապահպանների և ճանաչված մարդկանց, և օպերատիվորեն արձագանքել է միայն Միքայել Պողոսյանը: Մի քանի ժամ ոստիկանությունը համոզում էր Մ. Պողոսյանին, որպեսզի նա ծառից ցած իջնի, սակայն նա անդրդվելի էր ու ոստիկաններին հայտնում էր, որ միայն մի պայմանով ցած կիջնի, եթե հայտնի օլիգարխը իր սափրագլուխ թիկնապահներով ու բանվորներով հեռանա տարածքից: Ի վերջո թաքնված օլիգարխը, տեսնելով, որ անզոր է, «գող կատվի» նման ճողոպրեց: Հ.Գ. ժողովուրդ ջան, այս ամենը կատակ է, պարզապես հայտնի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ինչպես նաև՝ սցենարի հեղինակներ Միքայել Պողոսյանն ու Վիգեն Ստեփանյանը նկարահանում են ֆիլմ, որը շուտով կհանձնվի հանրության դատին: