Հարց`

Շատ եմ լսել կնոջ G սեռական կետի մասին, որը գրգռելով՝ կինը հաճույքից խենթանում է: Խնդրում եմ՝ ասեք՝ որտե՞ղ է այն գտնվում և ի՞նչ դեր ունի:

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:
 
G կետը իր անվանումը ստացել է ի պատիվ այն բացահայտողի՝ Գրաֆենբերգի: G կետը 1 սմ տրամագծով, հեշտոցի առաջային պատի վրա` հեշտոցամուտքից մի փոքր վերև գտնվող մի գոտի է, որի հստակ դերը մինչ այսօր վերջնականապես պարզաբանված չէ: Որոշ կանանց մոտ այս կետի գրգռումը առաջացնում է հեղուկի արտաժայթքում, որն ուղեկցվում է օրգազմով: Այլոց մոտ կարող է զգացվել միայն գրգռված վիճակում, իսկ երրորդների մոտ ընդհանրապես չզգացվել: Ապացուցված է, որ G կետի գրգռումը օգնում է կանանց հասնել օրգազմի, հատկապես մատնային խթանման ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել