Իսպանացիներն ընդհանրապես երաժշտասեր ժողովուրդ են, իսկ հատկապես գնահատել գիտենխանդավառ, կրակոտ երաժշտությունը: Մի անգամ Իսպանիայում ընթացող հյուրախաղերի ժամանակ ահա թե ինչ տեղիունեցավ:Այդ օրերին հյուրախաղերի կազմակերպիչներըկոմպոզիտորին հարցրին, թե ինչ կկամենար տեսնել կամ ստանալ մեծ մաեստրոն Իսպանիայում:Իրենք ուրախ կլինեն հանճարեղ կոմպոզիտորին ծառայել, ցանկությունը կատարել, մեծ հաճույքպատճառել: Խաչատրյանը կյանքում և կենցաղում համեստ մարդ էր և իր մեծությունն ու փառքնարժանապատվորեն էր կրում: Նրան ընդունել էին բարձր մակարդակով, և երևի նա պետք էցանկանար միայն թռչնի կաթ: Բայց թռչնի կաթ չէր օգտագործում, նրա սիրած խմիչքն «Արարատ»կոնյակն էր: Իպատասխան իր հանճարեղության մասին հաճոյախոսությունների` նաշնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և ասաց, որ Իսպանիան, ուր ինքը պատիվ ունիելույթ ունենալ, 20-րդ դարի մեծագույն նկարիչ Սալվադոր Դալիի հայրենիքն է, որին ինքը պաշտումէ: Նշեց, որ հիացած է իսպանական հյուրասիրությամբ, և որևէ այլ ցանկության մասին խոսք լինել չիկարող: Միակ բանը, որ կցանկանար, Սալվադոր Դալիի հետ ծանոթանալը և նրան անձամբ իրհիացմունքը և խորին հարգանքը հայտնելն է: Նույնիսկ կցանկանար ունենալ նկարչի ալբոմըհեղինակի ստորագրությամբ: Այս հայտարարությունից հետո կազմակերպիչները տարակուսեցին: Բանն այն է, որ Դալին հայտնիէր իր անըմբռնելի էքսցենտրիկությամբ, իր արտասովոր վարքով, և գրեթե անհնար էր կատարելկոմպոզիտորի խնդրանքը: Ավելին, դա անհնար էր նաև այն պարզ պատճառով, որ Դալին ապրում էր Ամերիկայում և հազվադեպ էր Իսպանիա գալիս: Բայց ամեն ինչ հաջողվեց հեքիաթային արագությամբ և կասկածելիհեշտությամբ:Անդրօվկիանոսային Դալին հեռախոսով բարյացակամորեն լսեց հանդիպման ցանկության մասին ևպատասխանեց, որ ինքը հանճարեղ կոմպոզիտորի երկրպագուն է և երջանիկ կլինի, ցանկացածպահի ընդունել իսպանական իր համեստ առանձնատանը: Նա ասաց, որ երջանիկ այդ հանդիպմանհամար ինքը պատրաստ է թողնել բոլոր գործերը, որոնք առանձնապես կարևոր էլ չեն: Ո՞ւմ է պետքինքը` խեղճ, ծեր նկարիչը: Հենց հիմա կգնա օդակայան և ինքնաթիռ կնստի: Ասենք վաղը` ցերեկվաժամը 2-ին: Եթե հանճարեղ կոմպոզիտոր Խաչատրյանը համաձայն է, ապա ինքը` համեստներկարար Դալին, անհայտ անհաջողակը, իր կյանքի մնացյալ օրերը երջանիկ կապրի,բացարձակապես երջանիկ, քանզիիր աննշան անձը հետաքրքրություն է առաջացրելհամաշխարհային երաժշտության այդպիսի հսկայի և լուսավորչի համար: Այս խոսքերից սիրտը կանգնելու չափ ցնցված իմպրեսարիոն հրավերը փոխանցեց Խաչատրյանին`իսպանական նրբագույն պատշաճությամբ զգացնել տալով, որ Խաչատրյանի փառքը վաղուց անցել էհնարավորի և անհնարինի սահմանագիծը: Եթե ինքը` ուսուցիչ Դալին, որ ընդունակ է հենց այնպես,տրամադրությունից ելնելով կամ սկանդալային ինքնառեկլամի համար ցանկացած պրեզիդենտի«ուղարկել ուր հարկն է», այդպես բարձր է գնահատում Խաչատրյանին...
Եվ հաջորդ օրը` ժամը երկուսից 3րոպե պակաս, Խաչատրյանին, իմպրեսարիոյին, քարտուղարին ևթարգմանչուհուն կառավարական դասի լիմուզինը հասցրեց Դալիի ճերմակաքար, աշտարակավորմավրիտանական ապարանքի դարպասների մոտ: Կուրացուցիչ շքեղությամբ հագնված դռնապանն ու թիկնապահը, դարպասը բացելով, հայտնեցին, որտանտերն արդեն սպասում է և ցանկանում մտերմիկ ընտանեկան հանդիպում անցկացնել, այդ իսկպատճառով թարգմանիչ պետք չէ, քանզի մոնսինյոր Դալիի կինը ռուս է:
Մեքենան նույնպես պետք չէ, քանզի մոնսինյոր Դալին կարգադրել է հանդիպումից հետոկոմպոզիտորին տանել իր մեքենայով: «Ո՞վ է ձեզանից սինյոր Խաչատրյանը, պատիվ արեք, սինյոր, ներս համեցեք: Ո՛չ, Ո՛չ: Մնացածներինընդունելու կարգադրություն չի եղել»: Մնացածները տարակուսած բարձրացրեցին ուսերը, բայց չզարմացան, որովհետև այս ամենը Դալիի«ձեռագիրն» էր: Նրանք սեղմեցին Խաչատրյանի ձեռքը` ցանկանալով հաճելի ժամանց, և խնդրեցինիրենց ողջույնները հաղորդել մեծ հայրենակցին ու հեռացան:
Իսկ Խաչատրյանին մարմարյա ծառուղով ուղեկցեցին պալատ: Սանդղամուտքի մոտ նրանխոնարհաբար գլուխ տվեց թագավորական պալատի արարողապետ հիշեցնող մեկը: ԵվԽաչատրյանն սկսեց մտածել` ճի՞շտ է արդյոք հագնվել, գուցե նպատակահարմար կլիներներկայանալ սմոքինգով... Բայց այդ մասին նրան չէին զգուշացրել: Եվ ժամն էլ ցերեկ է, հանդիպումը`ոչ պաշտոնական: Եվ հետո` հենց ինքն էլ մեծ մարդ է, ի՞նչ կա որ... Արարողապետը հրավիրեց մի շքեղ ընդունարան (ճերմակ ծեփակերտվածք, հավաքածոմանրատախտակ և հայելի) և առաջարկեց նստել: Նա իսպաներենով տեղեկացրեց, որ մոնսինյորԴալին հիմա այդ դռնով ներս կմտնի: Այդ պահին պատի հնագույն ժամացույցը ձայնեց երկու անգամ (ժամը երկուսն էր): Արարողապետըխոնարհվեց և անհետացավ` իր ետևից փակելով դուռը: Խաչատրյանը սենյակում մենակ մնաց: Նա նստեց ոսկեթել շքեղ բազմոցին (անկասկած Լուդովիկոս XV-ի ժամանակաշրջանի): Նրա դեմխճանկար սեղան էր` վրան հայկական կոնյակներ, իսպանական գինի, մրգեր և ծխախոտ: Իսկ սրահիմյուս անկյունում` ոսկյա մեծ վանդակի մեջ, քայլում էր ծիածանագույն փետուրներով սիրամարգը: Անցան րոպեներ, ևս մի քանի րոպե: Գիտենալով, որ Իսպանիայում ճշտապահությունն իսպառընդունված չէ` նա աշխուժորեն սկսեց դիտել շրջապատը, ուղղել փողկապը, ձեռքով հարդարելմազերը: Հավանաբար Դալիի կինը` Գալան, նույնպես կգա, քանզի թարգմանչի կարիք չկա: Նամտքում բառեր էր ընտրում, նուրբ հաճոյախոսություններ մշակում: Երկուսն անց 10 րոպեին ենթադրեց, որ Դալին ուր որ է կհայտնվի, հինգ րոպե անց ավելի հարմարտեղավորվեց բազմոցին և արկղից ծխախոտ վերցրեց: Ոտքը ոտքին դրեց և սկսեց քուլա-քուլա ծուխարձակել: Երկուսն անց 20 րոպեին մի փոքր անհանգստացավ` գրողի ծոցը կորչի, ախր հանդիպումըժամը երկուսին էր: Մի կում կոնյակ լցրեց ու խմեց: Երկուսն անց կես ևս մի կում կոնյակ խմեց ու միբաժակ գինի, հետո խաղող պոկեց: Դեմքին անհանգստության նշաններ հայտնվեցին: Ինչանտաշություն, ինչ է, ինքը երեխա՞ է: Կանգնեց, պիջակն արձակեց, հետո փողկապի կապըթուլացրեց և սկսեց քայլել սենյակում: Հետո ձեռքերը դրեց գրպանը ու սկսեց քայլել սրահում: Նայումէր սիրամարգին` ապուշ թռչուն է, գոռում է էշի պես: Ժամը երեքից 15 պակաս այս հանդիպումըԽաչատրյանին սկսեց դուր չգալ: Նա փորձեց բացել այն դուռը, որտեղից պետք է հայտնվեր Դալին:Գուցե արարողապետը շփոթե՞լ է սրահները: Բայց դուռը կողպեքով փակված էր: Եվ Խաչատրյանըորոշեց` կսպասի մինչև երեքը և կգնա գրողի ծոցը: Այս ինչ այլանդակություն է... Սա արդեննվաստացուցիչ է: Ուղիղ երեքին նա նյարդայնացած թքեց ծխախոտի մնացորդի վրա, մի թաս«Ախթամար» խմեց ևհաստատակամ մոտեցավ դռներին: Բայց պարզվեց` այն դուռը, որտեղից ներս էր մտել, չէր ուզումբացվել: Խաչատրյանը զարմացավ, պտտեց բռնակը, տարակուսած թոթվեց ուսերը: Հետոհերթականությամբ փորձեց բացել սրահի բոլոր դռները: Բոլորը փակ էին: Շփոթված, մոլորված ևբարկացած սկսեց հրել` փակ էին: Կենտրոնանալու համար մի բաժակ կոնյակ էլ խմեց, բարձրաձայնհայհոյեց, թքեց սիրամարգի ուղղությամբ, քանդեց-հանեց փողկապն ու կոխեց գրպանը: Փնտրեցհեռախոս կամ զանգի կոճակ: Բայց` իզուր: Գուցե Դալիի հետ ինչ-որ բա՞ն է պատահել, գուցե նա դեռ չի վերադարձել Ամերիկայից: Բայց, ախր,հրավիրեցին, հավաստեցին... գժվել կարելի է: Արդեն ուտելու պահանջ զգաց. հաստափոր մարդ է,սիրում է հաճույքով ուտել: Արդեն ճաշելու ժամանակն էր: Ի դեպ, նա դիտավորյալ նախօրոք չճաշեց,որպեսզի Դալիի հետ ճաշի: Նորից նստեց սեղանի կողքին, մի տանձ ընտրեց, նարնջի հյութը կաթեցրեց վերնաշապիկին, մի հատէլ կոնյակ գցեց: Սկսեց կատաղել, սրտնեղել: Երեք անց կեսին բնական պահանջ զգաց, բայց դռները փակ էին: Արդեն քաղաքավարությանկանոնները հարգելու ժամանակը չէր: Սկսեց թակել բոլոր դռները, հետո թակոցներն ուժեղացան: Ոչմի պատասխան: Փորձեց բացել պատուհանը կամ գոռալ: Բայց հատուկ հաստության պատուհանըբացել անհնար էր: Նա սկսեց վազվզել սենյակում և բարձրաձայն հայհոյել: Ժամը 4-ին մոտհամբերության բաժակը լցվեց: Որոշեց` կհամբերի մինչև չորսը, հետո ինչ կլինի` կլինի, թող կորչենսրանք գրողի ծոցը: Պատուհանի մոտ մավրիտանական հնաոճ մի սկահակ կար` գեղեցկատես,տարողունակ: Եվ սկահակն սկսեց խառնել նրա մտքերը: Ժամը 4-ին վերջապես, այլևս չհամբերելով,նա բավարարեց բնական պահանջը: Ժամը ուղիղ 4-ին խլացուցիչ ձայնով, ինչ-որ տեղ թաքցված բարձրախոսից հնչեց«Սուսերով պարը»:Դուռն աղմուկով բացվեց, և հատակ մաքրելու երկարակոթ խոզանակը հեծած, բոլորովին մերկ,գլխավերևում սուսեր ճոճելով, թռչկոտելով` ներս մտավ Սալվադոր Դալին: Հենց այդպես, գլխավերևում ճոճելով սուսերը, բոլորովին մերկ, խոզանակը հեծած` նա սիգարշավեցամբողջ սրահով մեկ և դիմացի հենց այդ պահին բացված դռնից դուրս թռավ: Դուռը փակվեց, ուերաժշտության ձայնը կտրվեց: Ներս մտավ արարողապետը և հայտարարեց, որ ընդունելությունն ավարտված է: Եվ հրավիրեցդեպի ելքը: Այս ամենից քար կտրած Խաչատրյանը ջղաձգորեն կարգի բերեց իրեն: Սանդղամուտքի մոտ նրանհանձնեցին հոլանդական տպագրությամբ Դալիի պերճաշուք, շքեղ ալբոմը` հեղինակի սրտառուչմակագրությամբ` որպես անմոռանալի հանդիպման հուշանվեր: Կոմպոզիտորին նստեցրին ավտոմեքենա և հյուրանոց հասցրեցին: Ճանապարհին Խաչատրյաննուշքի եկավ, ցանկացավ դուրս շպրտել գարշելի ալբոմը, բայց միտքը փոխեց: Իսկ հյուրանոցում նրան անհամբեր սպասողները, իրար ընդհատելով, հարցուփորձում էին, թեինչպես անցավ երկու հսկաների հանդիպումը: Կոմպոզիտորն արվեստի մասին ինչ-որ անկապ բանփնթփնթաց` աշխատելով կարճ խոսել, որպեսզի ստի մեջ չխճճվի: Հենց նույն օրը հանդիպման մանրամասները տպագրվեցին երեկոյան թերթում:
Ի դեպ, Դալին ներողամիտ տոնով թերթում նշել էր, որ վայրի Ռուսիայի սովորական հյուրը գիշերանոթի տեղ օգտագործել էր 600 տարվա հնություն ունեցող, հարյուր հազար դոլար արժողությամբ հնաոճ սկահակը:
Ինչևէ, Խաչատրյանն այլևս Իսպանիա չմեկնեց: