Haynews.am-ը գրում է.
ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը 3 օրից կմեկնի Բելգիա` բուժզննման և հավանաբար 3 օրից էլ կվերադառնա, իհարկե, բժիշկների թույլտվության դեպքում:
Նախնական ծախսերը փակելու համար պահանջվող գումարը կա, բայց, եթե հերթական վիրահատությունն առաջ գցեն, ապա կդիմի առողջապահության նախարարին և ընկերներին: Պարզվում է` պետությունը նրա բուժման համար խոստացած 20 միլիոնի միայն մի մասն է տվել:
Ի դեպ, ներկա դրությամբ` ՀՀ նախագահի նախկին թեկնածուի աջ ձեռքի մատները չեն աշխատում, միայն ճկույթով է կարողանում գործիք բռնել, իսկ ձեռքն էլ աստիճանաբար բարակում է, ինչը վկայում է, որ խնդիրներ կան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց անձամբ ԱԻՄ առաջնորդը: Նա նաև տեղեկացրեց, որ իրեն առաջարկել են Բելգիայում և Հոլանդիայում 8 օրվա ընթացքում հայտնել հպատակություն և ստանալ ամեն ինչ, ինչ մարդուն անհրաժեշտ է՝ ներառյալ առողջական բուժօգնություն: Հայրիկյանը սրանից հետո սկզբում մտքերի մեջ է ընկել` հիշելով իր` անկախության սիմվոլի հասցեին արված արտահայտությունները, հետո` հանգել հետևյալ եզրահանգման` չի ուզում «աբիժնիկ» Անդրանիկի, Նժդեհի հետքերով գնալ: Մյուս կողմից էլ մտածում է` յուրահատուկ ազգ ենք և «փախնողներին» ենք հերոսացնում. «Այն օրերին, երբ այստեղ մթնոլորտը նողկալի հայտարարություններով էր հագեցած, թե Հայրիկյանն ինքն իր վրա կրակեց, դա սարքեց, որպեսզի որոշակի հաջողությունների հասնի կամ լսեց Սերժ Սարգսյանին և չհետաձգեց ընտրությունները, ես մտքերի մեջ ընկա: Հիշեցի, որ մեր ավանդական հերոսները փախնող են կամ փախած՝ սկսած Փոքր Մհերից, ով նեղացած գնաց մտավ Ագռավաքարի հետևի իր կացարանը, հիշեցի Զորավար կոչված Անդրանիկի կերպարը, ով Հայաստանի անկախացումից հետո լքեց հայրենիքը, թեպետ կարող էր մնալ, Նժդեհին, «Մահ կամ ազատություն» գոռացող պոռոտախոսներին, ովքեր հենց առիթ եղավ` փախան արտասահման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1382521353?fb_comment_id=fbc_230077613823443_707490_230214450476426#f29e51406
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել