Բեն Լադենի սպանությունից հետո աշխարհում բոլորին է հետաքրքիր, թե ով է աշխարհի ամենափնտրվող հանցագործը: Այդ իսկ պատճառով պատրաստել ենք այս հոդվածը: Այստեղ ներկայացնում ենք ամենավտանգավոր 25 հանցագործներին, ում գտնելու համար իրավապահները պատրաստ են միլիոնավոր դոլարներ վճարել նրանց մասին տեղեկություն փոխանցողներին:

 25  էդուարդո Ռավելո

Eduardo Ravelo

Մեքսիկական  Բառիո Ազտեկա հանցավոր խմբակցության մեջ կապիտանի պաշտոն ունեցող այս մարդը փնտրվում է փողերի լվացման, թմրանյութերի վաճառքի ու տասնյակ սպանություններ կատարելու համար: Աշխատել է նաև Վիսենտե Կառիլյոյի թմրանյութերի թրաֆիկինգի կազմակերպությունում: Նրա համար 100,000 դոլար գլխագին է նշանակված:

 24  Խոսե Լուիս Սաենզ

Jose Saenz

Փնտրվում է բազմաթիվ հանցանքների համար, այդ թվում առևանգումներ իրականացնելու, սպանությունների ու բռնաբարության համար: Հայտնի է որ Խոսեն դաժանաբար սպանում էր իրեն հարազատ մարդկանց: Հայտնի է նաև  մի քանի մեքսիկական թմրադիլերների հետ նրա կապը: Գլխագինը 100,000 դոլար:

 23  Ջեյսոն Դերեկ Բրաուն

Jason Derek Brown

Չնայած Դերեկի հանցանքները իրենց դաժանությամբ ոչ մի կերպ չեն կարող համեմատվել այս ցանկում ներառված մյուս հանցագործների արարքների հետ, այնուամենայնիվ նա հայտնվել է ԱՄՆ ֆեդերալ բյուրոյի կողմից հետապնդվող ու ամենափնտրվող անձանց ցանկում: Նա մեղադրվում է զինված կողոպուտի ու սպանությունների մեջ: 200ձթ.ին Արիզոնայի Ֆենիքս քաղաքում նա դաժանորեն մահապատժի եղանակով սպանել է անվտանգության աշխատակցին: Գլխագինը 100,000 դոլար:

 22  Սեմիոն Մոգիլևիչ

Semion Mogilevich

Սիմեոնը մեղադրվում է խաբեբայության ու փողերի լվացման մեջ: Կանադայի ու ԱՄՆ-ի ամբողջ տարածքով մեկ Մոգիլևիչը հազարավոր ներդրողների է խաբել ու միլիոնավոր դոլարներ հափշտակել: Գլխագինը 100,000 դոլար:

 21  Ռոբերտ Վիլյամ Ֆիշեր

Robert William Fisher

Կնոջն ու երեխաներին սպանելուց ու տունը հրդեհելուց հետո արդեն 10 տարի է, ինչ Վիլյամը փախուստի մեջ է գտնվում: Համարվում է խիստ վտանգավոր զինված հանցագործ: Գլխագինը 100,000 դոլար:

 20  Գլեն Ստյուարտ Գոդուին

Glen Stewart Godwin

Կասկածվում է, որ այժմ Գոդուինը գտնվում է Լատինական Ամերիկայում: Նա փնտրվում է սպանություններ իրականացնելու և թմրամիջոցների առևտրով զբաղվելու համար: Գլխագինը 100,000 դոլար:

 19 Ալեքս Ֆլորես

Alexis Flores

Մեղադրվում է Պենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում 5-ամյա մի աղջկա առևանգելու ու սպանելու համար: Կասկածվում է, որ այժմ թաքնվում է Հոնդուրասում: Գլխագինը 100,000 դոլար:

 18  Ֆահդ Ահմեդ ալ-Քուսո

Fahd Mohammed Ahmed al-Quso

Ֆահդը Եմենի քաղաքացի է, ով փնտրվում է 2000թ.ին Եմենում ԱՄՆ-ի նավատորմի պայթեցման համար, որի հետևանքով 17 ամերիկացի նավաստիներ են մահացել: Այս ահաբեկչի մասին տեղեկություններ փոխանցողին 5 միլիոն դոլար է խոստացված:

 17  Վիկտոր Մանուել Գերենա

Victor Manuel Gerena

Պուերտորիկացի այս հանցագորը կասկածվում է Լոս Մաչետերոս ահաբեկչական խմբավորման հետ իր կապի մեջ: Նա մեղադրում է զինված կողոպուտի մեջ: «Wells Fargo» ֆինանսսական գործակալությունում աշխատելով որպես անվտանգության աշխատակից` նա անհայտ ծագման դեղ է ներարկել իր երկու գործընկերներին ու 7 միլիոն դոլար հափշտակել: Նրա համար  խոստացված գլխագինը 1 միլիոն դոլար է:

 16  Ալի Սաեդ Բին Ալի Էլ-Հուրի

Ali Saed Bin Ali El-Hoorie

Ալին Հեզբոլահ շարժման ակտիվ անդամներից մեկն է, ով փնտրվում է  Սաուդյան Արաբիայում Խոբար աշտարակների համալիրի ահաբեկչական պայթյուններն իրականացնելու համար: Նրա համար 5 միլիոն դոլար գլխագին է խոստացված:

 15  Օմիդ Թահվիլի

Omid Tahvili

Թեհրանում ծնված այս իրանցին փնտրվում է Կանադայում իրականացրած իր հանցագործությունների համար: Նա մեղադրվում է ֆինանսական խաբեբայությունների ու թմրանյութերի առևտրով զբաղվելու համար:

 14   Ալիմժան Թոխտախունով

Alimzhan Tohktakhunov

Թոխտախունովը մեղադրվում է օլիմպիական ժյուրիի անդամներին կաշառելու և ֆինանսական խաբեբայությունների համար: Բազմաթիվ խարդախությունների հեղինակ ռուսաստանի այս քաղաքացուն գտնելու համար խոստացված գլխագինը կազմում է 5 միլիոն դոլար:

 13  Նասիր ալ- Վուհայշի

Nasir al-Wuhayshi

Ալ Քաիդայի գլխավոր անդամներից մեկը, ով մի ժամանակ եղել է Բեն Լադենի քարտուղարը: Ահաբեկչության մեջ մեղադրվող այս մարդու համար գլխագնի թիվը հստակ չի սահմանվել:

 12  Մատտեո Մեսսինա Դենարո

Matteo Messina Denaro

Երբ 2006թ.ին Իտալական մաֆիայի պարագլուխը սպանվեց նրա փոխարինելու եկավ Դենարոն, ում լուսանկարը հայտնվեց ամսագրի շապիկին հեևյալ խորագրով «Ահա և մաֆիայի նոր պարագլուխը»: Նա փնտրվում է թմրանյութերի առևտրով զբաղվելու, ֆինանսական խաբեությունների ու սպանությունների համար: Այս մարդու համար սահմանված գլխագինը 5 միլիոն դոլար է կազմում:

 11  Դոկա Ումարով

Dokka Khamatovich Umarov

Ումարովն այլ կերպ հայտնի է որպես Աբու Ուսման: Նա չեչեն իսլամիստ գրոհային է, ով պատասխանատու է բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար: Նրան երբեմն նույնիսկ անվանում են «Ռուսաստանի Օսամա բեն Լադեն:  Նա նաև մեղադրվում է սպանության, առևանգումների ու պետական դավաճանության մեջ: Նրա համար խոստացված գլխագինը կազմում է 5 միլիոն դոլար:

Շարունակությունը ընթերցեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել