Հարգելի Արմենիա TV խնդրում ենք կարդալ այս նամակը և անպատասխան չթողնել:
Մենք` կատալոնական «Բարսելոնա»-ի երկրպագուներս ձեզ խնդրում ենք, որ ցուցադրեք ավելի պահանջարկ ունեցող խաղեր: Համոզված եղեք «Բարսելոնա»-ի երկրպագուներն ավելի շատ են Հայաստանում քան «Բորուսսիա»-ինը: Ամեն ինչ չի սկսվում Հենրիխ Մխիթարյանով և ավարտվում Հենրիխ Մխիթարյանով: Հիմա շատերը կսկսեն փիլիսոփայել, թե մենք հայրենասեր չենք, մենք օտարամոլ ենք և Հենրիխի փոխարեն երկրպագում ենք այլազգի ֆուտբոլիստների, բայց մենք մեր թիմի մոլի երկրպագուներ ենք և Հենրիխ Մխիթարյանին երկրպագելուց առաջ ապրում ենք մեր սիրած թիմով: Եթե պատրաստվում եք շարունակել ցուցադրել միայն Հենրիխի խաղերը ապա խնդրում ենք ՉԼ-ն ցուցադրելու հնարավորությունը տվեք այլ հեռուստաալիքի:
Նախորդ տարվա օրինակով դուք կարող եք ցուցադրել Դորտմունդի «Բորուսսիա»-ի հանդիպումները, իսկ օրինակ ԱԹՎ-ն` «Բարսելոնա»-ի: Մենք չենք պարտադրում ցուցադրել «Բարսա»-ի բոլոր հանդիպումները, սակայն խնդրում ենք ցուցադրել գոնե այն խաղերը, որոնցում իրար դեմ են ելել 2 հզոր ակումբներ:
Հարգանքներով՝ «Բարսելոնա»-ի հայ երկրպագուներ



