Այս հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենատարօրինակ ու խելահեղ 25 ռեստորանները, որտեղ անկասկած կցանկանայիք գոնե մեկ անգամ լինել:
25 Կայաբուկիա պանդոկ

Տոկիոյում գտնվող Կայաբուկիյա պանդոկում ըմպելիքները ձեզ կմատուցեն ճապոնական երկու մակակա կապիկներ` Յան-Չանը և Ֆուկու-չանը: Նրանք երկուսն էլ գրանցված աշխատողներ են, որոնք իրենց վարձատրությունը ստանում են սոյայի հատիկների տեսքով:
24 Մարդկային բանկետ

Միգուցե տեղյակ լինեք կամ էլ ոչ, բայց Ճապոնիայում սուշի մատուցելու հատուկ ձև կա, որը կոչվում է Նիոտաիմորի, որը թարգմանաբար նշանակում է «իգական սեռի մարմնի ձևով ափսե»: Վերջերս ճապոնացիներն ավելի առաջ են գնացել` այս անգամ ոչ թե ուղղակի մարմնի ձևով ափսեից ուտելով, այլև հեց մարմնի տեսք ունեցող ուտեստներ ուտելով: Սեղանին դրվում է մարմնի տեսք ունեցող հսկայական ուտեստը, ձեզ տրվում են ափսեներ ու դուք սկսում եք «կաննիբալների» նման ուտել «մարմինը»:
23 Նոր Հաջողակ ռեստորան

Կարող է տարօրինակ թվալ, սակայն Հնդկաստանոնում, որտեղ բնակչության թիվը հասնում է գրեթե միլիարդի գերեզմանատներն այնքան էլ առանձնացված չեն հասարակությունից, այնպես որ, երբ Կրսիհան Կուտի Նեիրը սկսեց հաջողությամբ թեյ վաճառել Ահմադաբադ քաղաքի գերեզմանատան բակում շուտով նա կարիք ունեցավ այն ընդլայնել: Դա անելու միայն մեկ «խելամիտ» ճանապարհ կար և դա գերեզմանաքարերի միջև կանաչ գույնով ներկելն էր: Տարօրինակ է, բայց իրական:
22 Պատահականորեն հայտնվող ռեստորան

Իտալիայի Ֆեռառա քաղաքում վերջերս ռեստորանի հետաքրքիր կոնցեպտ է առաջ եկել: Այսպես 60 եվրոյի դիմաց դուք կարող եք երկու հոգու համար ընթրիք պատվիրել, որից հետո միայն պատվիրված ընթրիքի օրը` երեկոյան, դուք հաղորդագրություն կստանք, որտեղ կբացահայտվի, թե որտեղ է տեղակայված լինելու ձեր պատվիրած ընթրիքի սեղանը, իսկ դա ի վերջո տեղակայվում է քաղաքի պատմական փողոցներից որևէ մեկում:
21 Լռության ձայնը

Ցանկում ներառված միակ ռեստորանը, որը գտնվում է անապատի հենց կենտրոնում: Բացոթյա այս ռեստորանը, որը գտնվում է Ավստրալիայում ձեզ հնարավորություն կտա վայելել ընթրիքը աստղազարդ երկնքի տակ:
20 Խոհարար երեխաների սրճարան

Հոլանդիայի Ամստերդամ քաղաքում գտնվող ընտանեկան այս ռեստորանում գրեթե ամբողջությամբ միայն երեխաներ են աշխատում: Ռեստորանի տերը չափահաս մի զույգ է, ովքեր համակարգում են այս հաստատությունը, որն իրենից ներկայացնում է խոհարարական դպրոց-ռեստորան ու երեխաների խնամքի կենտրոն: Ծնողներն իրենց երեխաներին առավոտյան բերում են այստեղ իսկ երեկոյան աշխատանքից հետո գալիս նրանց վերցնելու ու դրա հետ մեկ տեղ վայելում այն ուտեստները, որոնք պատրաստել են իրենց երեխաները:
19 Դալու ռոբոտ ռեստորան

Չինաստանի Դալու քաղաքում գտնվող այս ռեստորում ոչ թե մարդիկ են սպասարկում, այլ ռոբոտները: Այս ռեստորանի նորամուծությունը բավականին գոհունակությամբ է ընդունվել հաճախորդների կողմից: Ռոբոտները վերաբերմունք չեն արտահայտում և բացի այդ անվճար են աշխատում:
18 Ժամանակակից զուգարան

Թայվանի հայտնի ռեստորանների ցանցը այցելուներին հնարավորություն է տալիս ուտել զուգարանակոնքից, նստարանները նույնպես զուգարանակոնքի տեսք ունեն: Ըմպելիքներն այստեղ մատուցում են պլաստիկե միզատարներով: Այս ամենը բավականին տհաճ է հնչում, սակայն պետք է նշել, որ ռեստորանը շատ մաքուր է: Ըստ սեփականատիրոջ ռեստորանի բացման նպատակն է եղել զարմացնել հաճախորդներին ու խառնել նրանց զգացողությունները:
17 Ընթրիք երկնքում

Չնայած այս ռեստորանը գտնվում է Բելգիայում, այնուամենայնիվ այն կարելի հեշտությամբ ստանալ աշխարհի յուրաքանչյուր անկյունում: Աթոռները ամրացված են սեղանին ու դրանք կռունկի միջոցով բարձրացվում են օդ: Իսկ մատուցողները սպսարկում են սեղանի մեջտեղի հատվածից:
16 Ունսիխտ բար

Ունսիխտ թարգմանաբար նշանակում է անտեսանելի: Բարը գտնվում է Գերմանիայի Կոլոն քաղաքում: Այս վայր ոչ մի տեսակ լույս չի թույլատրվում ներս բերել: Մթության մեջ այցելուներին ուղեկցում են սպասարկող մատուցողները: Չի թույլատրվում օգտագործել հեռախոսներ, ժամացույցներ կամ էլ այլ ֆոտոնը քայքայող էլեկտրատեխնիկա:
15 Ֆորտեզա Մեդիսեա

Ֆորտեզա Մեդիցեան Իտալիայում Պիզայի մոտ գտնվող 500 տարեկան ամրոց է, որն այսօր նաև ծառայում է որպես խիստ հսկողությամբ բանտ: Այս ռեստորանում ընթրելու համար մարդիկ պետք է ամիսներ առաջ սեղան պատվիրեն, իսկ դրանից հետո էլ ոստիկանության կողմից մանրակրկիտ անվտանգության ստուգումների ենթարկվեն: Իսկ ներսում այցելուներին սպասարկում են կողոպտիչները, մարդասպանները, մաֆիայի ձերբակալված անդամները: Մարդիկ նույնիսկ հնարավորություն ունեն ունկնդրել դաշնամուրի գեղեցիկ կատարումներ Բրունո անուննով մի բանտարկյալի կատարմամբ, ով ազատազրկվել է սպանության համար:
14 Ռոբոտ զույգը

Տարիներ շարունակ Չինաստանի Յիվու փոքրիկ քաղաքում այցելուները զարմանում էին, թե ինչպես է հնարավոր, որ այս ռեստորանում սպասարկող մատուցող զույգը 21 ժամ շարունակ առավոտյան ժամը 6-ից մինչև գիշերվա 3-ը անընդմեջ կարողանան սպասարկել այցելուներին: Սակայն ինչպես հետագայում պարզվեց, իրականում ոչ թե մեկ, այլ երկու զույգեր են սպասարկել ռեստորաննում: Սրանք ուղղակի երկվորյաակներ են եղել, ում այցելուներն ուղղակ չեն տարբերել միամյանցից:
13 Սեյֆհաուս

Այս ռեստորան մուտք գործելու համար անհրաժեշտ է իմանալ հատուկ գաղտնաբառը: Այնուամենայնիվ, եթե դուք չգիտեք գաղտնաբառը ապա մի անհանգստացեք. հսկչները ձեզնից ուղղակի կպահանջեն ինչ-որ տարօրինակ բան անել, որպեզի ձեզ թույլ տան մտնել ռեստորան:
12 Ճոպանուղային վագոն

Այս ճոպանուղային վագոններում մատուցվող ընթրիքը կարող եք վայելել շվեյցարական ալպերում:
11 Նինձյաների ապարանքը

Ճապոնական անտիկ ապարանքի նման կառուցված այս ռեստորանը գտնվում է Նյու Յորքում: Այս ռեստորանի սպասարկող մատուցողները զարմացնում են այցելուներին իրենց հետաքրքիր ակրոբատիկ շարժումներով ու իրական նինձյաների հիշեցնում:
Շարունակությունն ընթերցեք այստեղ:



