Հայտնի է, որ մինչև 2014 թ.-ը ՆԱՏՕ-ն պլանավորում է իրականացնել զորքերի և բազաների դուրսբերումը մերձավոր արևելքի որոշ շրջաններից: Բնականաբար, ՆԱՏՕ-ն այս քայլով զիջում է իր դիրքերը Մերձավոր Արևելքում: Աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով ՝ այս բացը լրացնելու նպատակով ՆԱՏՕ-ն փնտրելու է այլընտրանքային լուծում: Վերջինս պայմանավորված է նրանով, որ կա ԱՄՆ – Իրան կոնֆլիկտը: Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով ՝ ՆԱՏՕ-ի առջև դրված խնդրի լուծումն է Ադրբեջանը: Այսպես , առաջին հերթին Ադրբեջանը Իրանի հետ ունի տարածքային չլուծված խնդիրներ, Ադրբեջանը տարածաշրջանում ունի կարևոր տարածքային նշանակություն ունեցող աշխարհագրական դիրք: Ռուսաստանը հասկանալով ստեղծված հնարավորությունը ՝ իր հերթին քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի պրոռուսականացման ուղղությամբ:
Վերջինիս մասին փաստում են Ռուսաստանի նախագահի հաճախակի այցերը Ադրբեջան, Ադրբեջանին ռազմական սպառազինություն վաճառելը: Ռուսաստանի շահը Ադրբեջանից կայանում է հետևյալում. Ադրբեջանը ունի հարուստ տնտեսություն, Ադրբեջանի Եվրազես անդամագրումը կամրապնդի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում՝միևնույն ժամանակ թուլացնելով ՆԱՏՕ-ի և արևմտամետ Վրաստանի դիրքերը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ակնհայտ է, որ Եվրազեսին անդամակցելը ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը քաջ գիտակցում է , որ դրանով Ռուսաստանը ուզում է զրկել անդամ երկրների ինքնիշխանությունը: Ադրբեջանին Եվրազեսի անդամ դարձնելու միակ տարբերակը Ղարաբաղը Ադրբեջանին նվիրելն է: Այդ գործնթացը իրականացնելու համար կա երկու տարբերակ՝
1 . Ռուսաստանը ուղիղ ցուցումով պարտադրում է Հայաստանին վերադարձնել ազատագրված տարածքները:
2. (Ավելի հավանական եմ համարում) Վերջին շրջանում, հանրահայտ նամակից հետո, հասարակության լայն շրջանակներում ակտիվացել են Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանին տալու մասին քննարկումները: Թվում է, թե դրանք անհիմն խոսակցություններ են , սակայն փաստն այն է , որ այդ հարցը այնքան օրակարգային է , որ դրան կողմ են արտահայտվում որոշ բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ մի քանի պատգամավորներ , մի շարք մտավորականներ , ղարաբաղի կաթողիկոսը, ինչպես նաև ռուսական կողմնորոշում ունեցող հայերը:
Հեռանկարում , երբ Ադրբեջանը արդեն դարձած կլինի Եվրազեսի անդամ, Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը կդարձնի ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, ինչպես դա արեց Սովետական Միության ժամանակ, ինչը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին :
Այս կոնտեքտում Ռուսաստանի վարած քաղաքականությունը Հայաստանի համար հեռանկարում լի է ինչպես տարածքային, այնպես էլ մարդկային կորուստներով: Վտանգի տակ է դրվում ինչպես Հայաստանի Հանրապետության սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը, այնպես էլ հայերի ֆիզիկական անվտանգությունը:



