1in.am-ը գրում է.

Համաձայն Facebook սոցկայքի ամենամյա հաշվետվության` ծառայությունից օգտվող երեխաների թիվը մշտապես նվազում է: Նրանք այլ սոցցանցեր են ընտրում` արագության և հարմարավետության պատճառով:

Դեռահասների մեջ հատկապես հայտնի են Instagram-ը և Shapchat-ը: Պետք է նշել, որ նրանց մեծամասնությունն օգտվում է սոցկայքերի բջջային տարբերակներից` իրենց սմարթֆոնների կամ պլանշետների միջոցով: Այստեղ Facebook-ի պաշտոնական հավելվածը զիջում է իր մրցակիցներին, քանի որ ավելի բարդ և բազմաֆունկցիոնալ է:

Բացի այդ, Facebook-ում 13-17 տարեկան երեխաները տվյալներով կարող են փոխանակվել միայն ընկերների և ընկերների ընկերների հետ, իսկ Instagram-ում և Shapchat-ում այս սահամանփակումները չեն գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել