Ladynews.am-ը գրում է.

Աշնանը մազերն ավելի շատ խնամքի կարիք ունեն քան մնաց եղանակներին: Սառը քամին և եղանակային անբարենպաստ պայմանները նպաստում են, որ մազերը լինեն անառողջ վիճակում, ուստի շատ կարևոր է խնամել և ամրացնել վարսերը: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի դիմակների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն, որպեսզի Ձեր մազերը գերազանց տեսք ունենան ցանկացած եղանակի:

Դիմակ դդումով: Դդումի մի կտոր դրեք բլենդերի մեջ և ստացեք դրանից հյութ: Ստացված հյութի վրա լցրեք 2 թեյի գդալ ցանկացած կոսմետիկ յուղ: Լավ խառնեք եղածը, քսեք չոր մազերին թողնելով մնա 40 րոպե, որից հետո լվացրեք շամպունով:

Դիմակ խնձորով: Վերցրեք մեկ խնձոր և այն անցկացրեք քերիչով, հետո քամեք այդ զանգվածից հյութ ստանալով: Վրան ավելացրեք 1 թեյի գդալ մեղր, նույնքան ձիթապտղի յուղ և մեկ ձվի դեղնուց: Նորից լավ խառնեք և քսեք մազերին էլի 40 րոպե հետո լվացեք տաք ջրով ու շամպունով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել