ԽՄՈՐ՝

1 բաժակ կեֆիրը, կես բաժակ ձեթի հետ գոլացնել, ավելացնել 7 գ խմորիչ, 1 ճ. գդալ շաքարավազ, խառնել, թողնել 10 րոպե: 2 բաժակ ալյուրը մաղել, ավելացնել 1 թ. գդալ աղ: Միացնել կեֆիրով և ալյուրով զանգվածները, հունցել փափուկ, ձեռքերին չկպչող խմոր: Անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացնել: Խմորը ծածկել տաք ջրի մեջ թրջած և ջրքամած սրբիչով, թողնել տաք տեղում, որ բարձրանա (1-2 ժամ):

ՄԻՋՈՒԿ՝

350-400 գ սուլուգունին և 150-200 գ աղի պանիրները քերել, խառնել:
Հասունացած խմորը բաժանել 4 գնդի, յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակել, տարածել քերած պանիրը՝ եզրերին չհասնելով, եզրերը ներս ոլորել, ծայրերը միացնել՝ նավակի տեսք տալով: Եզրերին հարած ձու քսել, թխել նախապես 250 (450F) միացրած ջեռոցում մինչև կարմրելը: Հենց կարմրեն, հանել ջեռոցից, յուրաքանչյուրի մեջ մի կտոր կարագ դնել, զգուշությամբ 1 հատ ձու ջարդել, աղ անել և մոտ 3-5 րոպեով տեղափոխել ջեռոց, որ սպիտակուցը սպիտակի: Հանել ջեռոցից և մատուցել: Բարի ախորժակ!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել