1in.am-ը գրում է.

Սամանթա Լյութուեյթի համակարգչում, որը հայտնի է Սպիտակ այրի անվամբ, հայտնաբերվել են բանաստեղծություններ, որոնցում պատմվում է «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լանդենի հանդեպ սիրո մասին, հաղորդում է The Irish Independent-ը:

Լյութուեյթը, որին կասկածում են ահաբեկչական գործունեության համար, մասնավորապես՝ սեպտեմբերին Նայրոբիում առևտրի կենտրոնի վրա հարձակման համար, գրում է, որ ինքը սիրել է բեն Լադենին «այնքան շատ, ինչպես ոչ ոք»:

«Օ՛ շեյխ Ուսամա, իմ հայր և իմ եղբայր: Իմ սերը քո հանդեպ այնքան ուժեղ է, ինչպես ոչ մի բանը»,- ասվում է բանաստեղծության մեջ, որը նվիրված է բեն Լադենի մահվանը:

Ձոնն ավարտվում է գրառումներով այն մասին, որ ջիհադը չի ավարտվում բեն Լադենի մահով:

Բանաստեղծությունները պահվել են ֆայլերում, որոնք վերականգնվել են Լյութուեյթի համակարգչից, որը նա փորձել է ոչնչացնել 2011թ. Քենիայից փախուստի ժամանակ: Խուզարկուները հայտնաբերել են նաև Լյութուեյթի երեխաների լուսանկարները, դիետաների, ֆիթնես ռեժիմի մասին ֆայլեր համացանցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել