Tert.am-ը գրում է.

Ռուբեն Հակոբյանը չի կարծում, թե «Ժառանգություն» խմբակցությունը ղեկավարելուց հրաժարվելու որոշումից առանձնապես լուրջ բան է կատարվել, միաժամանակ նա նշում է, որ իր որոշման մասին կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ է եղել։

«Չեմ կարծում, որ առանձնապես լուրջ բան է կատարվել, ես ուղղակի հրաժարվել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից և խնդրել եմ, որ իմ ցանկությունը հարգեն»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հրաժարվելով մեկնաբանել, թե որն է պատճառը նման որոշման պատճառը. «Ուշադիր լսեք, որ չկրկնվեք, քանի որ բոլորիդ է հետաքրքրում սա, ասեմ հետևյալը՝ առանց մեկնաբանության»։

Նա նշեց, որ իր որոշմանը թեև դեմ է եղել Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց հարգելով այն, ընդունել է։ «Րաֆֆին ինքը չէր ցանկանում, որ հրաժարվեի, բայց որպես դեմոկրատ մարդ հարգեց իմ ցանկությունը»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել