Ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի իր պաշտոնից հրաժարական տալու մասին կհայտարարի Ռուբեն Հակոբյանը: Որպես պատճառ նշվում է ներկուսակցական անհամաձայնությունը:
Դժվար չէ կռահել, թե ինչ անհամաձայնության մասին է խոսքը, առավել ևս, որ էդ աֆերիստ ախպար Րաֆֆին արդեն ակտիվորեն անցել ա Փոստանջյանին գովաբանելուն ու անգամ հայտարարել է, որ հենց Փոստանջյանի թեկնածությունն է դիտարկվում, որպես կուսակցության նախագահ, իսկ Հակոբյանը, եթե հիշում եք, բավականին կոռռեկտ կերպով, բայց դեմ էր արտահայտվել Զարուհու Բրյուսելյան ֆոկուսին...
Փաստորեն արդեն, պարզ է, ով էր կանգանած այդ կապիկության հետևում ու ինչ նպատակներ էր հետապնդում: Րաֆֆին հասկանում է, որ ինքը Ապրիլի 9-ից հետո քաղաքական դիակի՝ հարությանը ոչ ենթակա, իսկ կուսկացության վարկանիշն ընկնում է, ուստի պետք էր պոպուլիստական մի դեմարշ, որը եթե բեկում էլ չմտցնել, ապա գոնե որոշ ժամանակով կկանգնեցներ կուսակցության հեղինակության անկումը:
Դե հարցի գինն էլ ոնց հասկանում եմ «պաշտոնն էր». հիմա Հակոբյանին կհանեն ու Փոստանջյանին կնշանակեն, ինքն էլ արդեն որպես խմբակցության ղեկավար կշարունակի աջ ու ձախ նամակներ գրել, որ իրեն սպառնում ու ահաբեկում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել