Operativ.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել էին «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը Էդգար Հակոբյանը, մահացել էր:
Հոկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է մեկ այլ ուղևոր Էդվարդ Հակոբյանը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=45123
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել