1in.am-ը գրում է.

Գիտնականները հայտարարել են, որ կարող են պատասխանել այն հարցին, թե ինչ նպատակով է ստեղծվել Սթոունհենջը: Նրանց կարծիքով` գաղտնիքը աղբյուրի տաք ջուրն է:

«Մենք ուսումնասիրել ենք Էյվոն գետի մանր ավազանների խումբը և կարծում ենք, որ մեզ հետաքրքրող հարցի պատասխանը գտնվում է այդ աղբյուրների ջերմաստիճանի մեջ: Մենք այստեղ ենք եկել հունվարին, երբ օդի ջերմաստիճանը -10 էր, սակայն ավազաններում ջուրը տաք էր մնացել: Բացի այդ, աղբյուրների շրջապատված էին կանաչ խոտով, մինչ մյուս հատվածներում բուսականությունը սառել էր: Հնարավոր է՝ մեզոլիթի բնակիչները հենց տաք աղբյուրների պատճառով են կառուցել այս քարե կառույցը: Մենք միշտ հավատացել ենք, որ Սթոունհենջը կառուցվել է այստեղ գտնվող ինչ-որ յուրահատուկ բանի պատճառով»,- գիտնականների խոսքերը մեջբերում է The Times-ը: 







 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել