Ճշմարիտն ասած, «թախիծ» բառը չափազանց թույլ է, որպեսզի արտահայտի այն անամոք հուսահատությունը, որով ես համակված էի: Այն պարփակում է ձեզ հանկարծահաս, նա անկանխատեսելի է: Դեռ մեկ րոպե առաջ բոլորը ժպտում էին ձեզ, և դուք էիք ժպտում բոլորին, ու հանկարծ հոգու խորքից դուրս է հորդում մռայլ ծուխը` տարանջատելով ցանկությունն ու կյանքը, վերածվելով մեռյալ-գունատ քողի, որ բաժանում է ձեզ մնացյալ աշխարհից, որի ջերմությունը, սերը, գույները, ներդաշնակությունը այժմ ձեզ են հասնում բեկբեկված, վերափոխված աբստրակտային վիճակի: Դուք ընդունակ եք նկատել դրանք, սակայն չեք հուզմունք չեք ապրում:Զուր ջանքերը, որոնք ուղղված են հաղթահարելու հոգին մեկուսացնող այդ քողը, կարող են ձեզ մղել ցանկացած հանցագործության, սպանության կամ ինքնասպանության, հասցնել խելագարության…

ԱՆԴՐԵ ԺԻԴ
«Իզաբել» գրքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել