Ճշմարիտ խոսքը՝ ճշմարիտ մարդն է,և մարդու ներկայանալիության արժանապատվությունը…Մենք՝ մարդիկս քաոս սփռելով աննկատ մեր իրական արժեքները կեղծելով կփոխենք, կստիպենք հավատալ այդ կեղծ արժեքներին: Մենք նոր սերնդին թունավորում ենք հակասական, բարոյական ազդեցություններով, արմատական տեսություններով, բանաձևերով և գաղափարներով, այսինքն, ստեղծելով աղմուկ, իրարանցում, քաոս, ատելություն և անվստահություն: Տարածում ենք անիմաստ գաղափարներ, ազգաբնակչությանն անիրականալի գաղափարներով սխալ ուղու վրա դնելով:

Ուզում եմ խոսել մի շատ կարևոր փաստի մասին, որն այսօր խնդիր է բոլորիս համար. Դա երեaխան է, որը մեր հասարակության հետագա ձևավորողն է: Բայց ինչ՞ ենք անում մենք… Ամենուրեք՝ փողոցներում նկատում ենք թափառող երեխաների: Նրանք որբ են,անօգնական՝ մեկտեղ ուժեղ: Եվ փոխարեն օգնելու կամ ձեռք մեկնելու, մենք ինքներս ենք տանում նրանց կործանում: Մեր վերին խավն ապրում է անսահման ճոխությամբ, շքեղ կյանքով, գլխապտույտ առաջացնող նորաձևություններով, խելակորույս մսխումներ մսխելով, այնինչ որբերը թափառում են փողոցներում, աղբանոցներում՝ զբաղվում չգիտես թե ինչով…Սա է ճիշտը՞…հռետորական ելույթներում, քարոզարշավներում լսվում են բազմաթիվ խոստումներ, բայց ապարդյուն: Դրանք սին են,դատարկ,ունայն:

Ես ուզում եմ կոչ անել բոլորին և հանրության քաղաքացիներին և կառավարությանը. Եկեք քանի դեռ ուշ չէ, քանի կարող ենք շտկել մեր սխալը, իսկ եթե ոչ, ապա կքայքայենք հարգանքը սրբությունների նկատմամբ: Մենք աննկատ, բայց ակտիվ և մշտապես կոժանդակենք հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբնականությանը: Ազնվությունն ու օրինավորությունն կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին պետք չեն լինի: Միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ՞ է կատարվում: Դրանից ելնելով որբերի ու թափառականների խնդիրը լուծում չի ստանա ու մենք կունենանք վատառողջ հասարակություն, որը մեր ապագան է: Ի վերջո ինչպես ասում է մեր մեծերից մեկը «Մեզանից յուրաքանչյուրը ծնվում է նախորդ բոլոր սերունդներից ծնունդ առած գաղափարների ու հավատալիքների մթնոլորտում»: Եկեք ապահովենք սա մեր երեխաներին…:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել