• Օգտվիր փոփոխություններից, բայց մի փոխիր արժեքներդ:
• Հիշիր, որ լռությունը երբեմն լավագույն պատասխանն է:
• Ավելի շատ կարդա գրքեր և քիչ դիտիր հեռուստացույց:
• Վարիր բարի և ազնիվ կյանք, քանի որ երբ տարիներ հետո վերհիշես ապրածդ օրերը, նորովի կվայելես դրանք:
• Վստահիր Աստծուն, բայց ուշադիր վերաբերվիր ունեցվածքիդ հսկողությանը:
• Հիշիր, որ կարևոր է լավ մթնոլորտը տանը:
• Արա ամեն ինչ, որ ձեր տանը լինի խաղաղ ու ներդաշնակ:
• Եթե վիճել ես հարազատներից մեկի հետ, վեճը հարթելիս քննարկիր միայն ընթացիկ, ներկա խնդիրը:
• Մի պրպտիր անցյալը:
• Կարողացիր տեսնել ամեն ինչի ենթատեքստը:
• Կիսվիր քո գիտելիքներով, դա ուղին է դեպի անմահություն:
• Նուրբ վերաբերվիր քո մոլորակի հանդեպ:
• Եղիր բնական, լսիր բնության կանչը:
• Զբաղված եղիր միայն քո գործեորվ:
• Մի վստահիր այն զուգընկերոջը կամ զուգընկերուհուն, ով համբուրվում է բաց աչքերով:
• Գոնե մեկ անգամ տարվա մեջ այցելիր մի այնպիիսի տեղ, որտեղ երբեք չես եղել:
• Եթե շատ գումար ես վաստակում, մի մասը տրամադրիր բարեգործութան:Դա լավագույն պարգևն է, որ ճակատահգիրը կարող է տալ քեզ:
• Հիշիր, որ երբեմն չհասնելն  էլ ձեռքբերում է:
• Հիշիր, որ լավագույն հարաբերությունն այն է, երբ սերը միմյանց հանդեպ նախընտրելի է պարզապես միասին լինելու անհրաժեշտությունից:
• Քո հաջողությունների մասին դատիր ըստ նրա, թե ինչից ես հրաժարվել տվյալ բանին հասնելու համար:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել