1in.am-ը գրում է.
Էթիկայի կանոնների համաձայն՝ զրուցելիս մարդիկ պետք է արտահայտվելու իրավունք տան միմյանց: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ փոքրիկ կապիկները նույնպես սպասում են, որ իրենց զրուցակիցն ավարտի իր երկար «խոսքը»: Բացահայտումը մասամբ բացատրում է, թե ինչու մարդիկ դարձան այդքան քաղաքավարի զրուցակիցներ՝ հայտնում է vesti.ru-ն:
Հերթով արտահայտվելու անհրաժեշտությունը ընդունված է բոլոր մշակույթների կողմից ու օգտագործվում է բոլոր լեզուներում: Սակայն նախկինում ոչ մի ապացույց չկար այդ չհրապարակված կանոնի մասին, ոչ էլ ապացույցներ կային, որ էթիկայի այդ կանոնը, բացի մարդկանցից, գործում է նաև այլ կենդանատեսակների մոտ:
Փրինսթոնի համալսարանի հետազոտողների թիմը՝ Դենիել Տակախասիի գլխավորությամբ, հետևել են փոքրիկ կապիկների «երկխոսությանը» ու պարզել, որ նրանք երբեք միաժամանակ չեն «խոսում»: Դրա փոխարեն՝ նրանք միշտ սպասում են 5 վայրկյան՝ մինչ մրցակիցը կավարտի իր «խոսքը»:
Փաստորեն, մեր՝ էթիկայի բոլոր կանոններին համապատասխան զրուցելու ունակությունը սկիզբ է առել էվոլյուցիայի ընթացքում:
Հետազոտությունը հրապարակված է Current Biology ամսագրում: