Footsport.am-ը գրում է.
Մարզիչն ավելի է կարևորում փոխանցում կատարողին, քան գոլի հեղինակին: Թիմերից միայն մեկը մնաց զրոյական վիճակում,Ո՞ր թիմն է աշխուժությունհաղորդում առաջնությանը, և երբ անձրևը մաքրում է երկրպագուների հետքերը: Մրցավարին մեկնած մարզչի ձեռքը օդում կախված մնաց: Ո՞վ է տեղական նշանակության օզբիլիսյան հարվածների նմանակողը: Այս և այլ նկատառումներ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ մրցափուլից:
ՔԱՂԱՔԱՎԱՐԱԿԱՆ ԺԵՍՏՆ ԱՆՏԵՍՎԵՑ
Հանգստյան օրերին կայացան Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ մրցափուլի հանդիպումները: Շաբաթօրյա 2 խաղերից առավել կարևոր էր առաջատարի` <Արարատի> և նրանից ընդամենը 3 միավորով հետ մնացող <Միկայի> մրցախաղը, որը կայացավ վերջինիս հարկի տակ: Խաղին ներկա էին սակավաթիվ հանդիսականներ, իսկ առաջին կեսում լարված պայքարը խաղին գրեթե գրավչություն չէր հաղորդում: Ահա թե ինչու, երբ խաղակեսի միջնամասում սկսեց անձրև տեղալ, հանդիսականներից մի քանիսը շտապեցին պատսպարվել մարզադաշտի ծածկի տակ, իսկ մյուսները համերաշխորեն բռնեցին տունդարձի ճանապարհը: Եթե նրանք մի փոքր էլ համբերատար գտնվեին, ականատես կլինեին հետաքրքիր միջադեպի: Իսկ այն առաջացավ մրցավար Տիգրան Հովսեփյանի և հյուրերի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի միջև: Դրվագներից մեկում մրցավարը, մարզչի կարծիքով, անտեղի դեղին քարտով պատժեց <Արարատ>-ի ֆուտբոլիստին, իսկ մարզիչը շատ քաղաքավարի ցանկացավ մրցավարից տեղեկանալ, թե ո՞րն էր իր ֆուտբոլիստին պատժելու պատճառը: Մրցավարը բացատրություն չտվեց, փոխարենը պատժեց նաև մարզչին` նրան հեռացնելով տեխնիկական գոտուց: Հրաժեշտից առաջ Խաշմանյանը ձեռքը մեկնեց մրցավարին, սակայն այն օդում կախված մնաց: Սա մարզչի կողմից սովորական քաղաքավարական ժեստ էր, որն անհասկանալի կերպով մրցավարի կողմից անարձագանք մնաց: Իսկ հանդիպման միակ գոլը խփեց սերբ ֆուտբոլիստ Ալեքսանդր Ռակիչը: Վերջինիս հարվածը տուգանայինի մատույցներից բավական տպավորիչ էր, և ոչ մի հնարավորություն չթողեց դարպասապահին` փրկելու իրավիճակը: Երկրպագուներից մեկն անմիջապես այն որակեց <օզբիլիսյան հարված>: Նկատի ունենալով, որ սա Ռակիչի նմանատիպ առաջին գոլը չէ, մասամբ կարելի է համաձայնվել այդ կարծիքի հետ: Հետաքրքիր է, որ մամուլի ասուլիսում հնչած հարցին` թե արդյոք այս հանդիպման ելքը չորոշե՞ց մեկ ֆուտբոլիստի անհատական բարձր վարպետությունը, <Արարատի> գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը չհամաձայնվեց, նշելով, որ գոլն ամբողջ թիմի ձեռքբերումն էր, իսկ այդ դրվագում ինքն ավելի է կարևորում ոչ թե Ռակիչի, այլ մյուս սերբ ֆուտբոլիստի` Դարկո Բոնդիչի գործողությունները, ով դաշտի կենտրոնական հատվածում պայքարի մեջ մտավ, գնդակը խլեց մրցակցից և նպատակային փոխանցում կատարեց խաղընկերոջը:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԸ ՉԷՐ ՀԱՍՑՆՈՒՄ
Այս հանդիպմանը զուգահեռ |Գյումրիում ընթանում էր <Շիրակ>-<Ալաշկերտ> մրցախաղը, որում, հատկախպես երկրորդ կեսում, իրադարձությունները ծավալվում էին գլխապտույտ արագությամբ: Այդ մասին մենք եզրակացնում էինք <Միկայի> մարզադաշտի հաղորդավարի տեղեկություններից, ով հաշվի փոփոխությունների մասին տեղեկություններ էր հաղորդում: Սեփական դարպասը առաջինը գնդակ ընդունելուց ընդմիջումից հետո գյումրեցի ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից գրավում էին մրցակցի դարպասը: Եվ դա էր պատճառը, որ մարզադաշտի հաղորդավարը հազիվ էր հասցնում իրադարձությունների հետևից: Եվ դա տարօրինակ չէր, քանի որ ընդամենը 13 րոպեում շիրակցիները 4 անգամ գրավել էին <Ալաշկերտի> դարպասը: Վերջինիս մասնակցությամբ խաղերն ամենագոլառատն են. թիմը 10 գոլ է խփել և այդ ցուցանիշով գերացանցում է իրենից առաջ գտնվող 3 թիմերի, սակայն 8 խաղերում հասցրել է 28 գոլ ընդունել սեփական դարպասը, ինչը չափազանց շատ է: Ամեն դեպքում, ֆուտբոլասերները սիրում են գոլերի ականատես լինել և այս առումով <<Ալաշկերտին>> կարելի է համարել մեր առաջնությանը ամենից շատ աշխուժություն հաղորդող թիմը:
<ՈՒԼԻՍՆ> ԷԼ Է ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՂԹԵԼ
Կիրակի օրը կայացած <Ուլիս>- < Բանանց> խաղում դաշտի տերերը առավելության հասան նվազագույն հաշվով և իրենց համար կարևոր 3 միավոր վաստակեցին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ