Galatv.am-ը գրում է.

Հումորիստ Վարդան Պետրոսյանը ներկայումս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ վերակենդանացման բաժանմունքում, հարազատներին անգամ տեսակցել թույլ չեն տվել: ԳԱԼԱ-ին փոխանցում է Վ. Պետրոսյանի քույրը՝ Աշխենը:

«Տեղեկություն չկա, հիմա մենք «Էրեբունի» կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մոտ սպասում ենք, Վարդանը վերակենդանացման բաժանմունքում է, ուրիշ ոչ մի բան  չեմ կարող ասել, ոչինչ պարզ չէ, մեզ էլ բան չեն ասում»,-ասաց Աշխենը:

Սիրված դերասանի քույրը ասաց նաեւ, որ «Վարդանը մենակ է եղել մեքենայի մեջ, ուրիշ ոչ ոք չի եղել նրա հետ, նա վերադառնալիս է եղել գյուղից»:

Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Հունանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ հումորիստի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դժվար է ասել՝ կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել