1in.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանը, որն ավտովթարի էր ենթարկվել, վիրահատությունից հետո արդեն գիտակցության է եկել: Առողջապահության նախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ դերասանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: 

Վարդան Պետրոսյանը վիրահատվել է գիշերը: Ունեցել է ներքին արյունահոսություն, լյարդի պատռվածք, փայծաղը հեռացվել է: 

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև դերասան Վարդան Պետրոսյանը, որը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել