1in.am-ը գրում է.

Շվեդիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Կարլ Բիլդտը և Ռադոսլավ Սիկորսկին այսօր կայցելեն Վրաստան՝ շրջագայության շրջանակներում, որում ընդգրկված են նաև այցեր Մոլդովա և Ուկրաինա՝ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ: Այս մասին հաղորդում է Trend-ը:

Լեհաստանի և Շվեդիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները Թբիլիսիում կլինեն այսօր երեկոյան: Նրանք կհանդիպեն նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Վրաստանը ակնկալում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ կնախաստորագրվի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել