Panorama.am-ը գրում է.
Բնակչության թվաքանակով և խտությամբ Վայոց ձորի մարզը Հայաստանի մարզերի շարքում զբաղեցնում է վերջին տեղը։ Բացի այս, թերևս, վերջինն է ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության առումով. Վայոց ձոր մարզի մասին խոսելիս ավելի ճիշտ է ասել, որ կանայք այստեղ առհասարակ ներկայացված չեն:
Մարզն ունի 44 համայնք` 3 քաղաքային` Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք և 39 գյուղական: Մարզի 520 ավագանու անդամներից 508-ը տղամարդ են և ընդամենը 12 կին: Վայոց ձորը իսկապես բացառիկ մարզ է, քանի որ 44 համայնքներից ոչ մեկի ղեկավարը կին չէ, ընդամենը 10 համայնք է, որ կին ավագանի ունի և դրանցից միայն մեկն է, որտեղ կին ավագանիների թիվը գերազանցում է 1-ը` Գոմք համայնքի 5 ավագանու անդամներից երեքը կանայք են: Ի դեպ, Գոմքը օրինակելի համայնք է, որին դեռ կանդրադառնանք:
Ի տարբերություն այլ մարզերի, որտեղ քաղաքային համայնքների ավագանիներում կանանց գտնելը ավելի բարդ է, քան գյուղական համայնքներում, այստեղ ամեն ինչ հակառակն է: Պատկերը, անշուշտ, կարող էր ավելի գոհացուցիչ լինել, բայց ունենք այն, ինչ ունենք` Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի 11 ավագանու անուններում միայն մեկական կին կա: Ինչը, հասկանալի է, անդրադառնում է նաև ավագանու գործունեության վրա: Մինչդեռ կանայք Վայոց ձորում բավականին գործունյա ու ակտիվ են , ինչն ապացուցվում է մի շարք համայնքների օրինակով ու հատկապես Գոմքի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ