Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները համաձայնել են բանակցություններ սկսել կանցլեր Մերկելի գլխավորած պահպանողական կոալիցիայի հետ՝ մեծ կոալիցիա ձեւավորելու նպատակով:
Հեշտ բանակցություններ չեն սպասվում, սակայն միանգամայն հնարավոր է, որ, 2005-2009թթ-ի օրինակով, ՙմեծ կոալիցիան՚ ստեղծվի:
Դա, իհարկե, բացասաբար է ազդում կառավարման արդյունավետության եւ առաջին հերթին՝ ձախերի վարկանիշի վրա, որովհետեւ նրանց էլեկտորատն իրեն խաբված է զգում:
Սակայն, հավանաբար, գերմանացիներն էլ են հոգնել նոր ընտրություններից եւ ժամնակավոր քաղաքական կոմպրոմիսներն ավելի ընդունելի կհամարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել