Սինգապուրի գրան պրիում Սեբաստյան Ֆետտելի տարած 3-րդ անընդմեջ ջաղջախիչ հաղթանակից, Ջանկառլո Մինարդին իր պաշտոնալան կայքում հետաքրքիր վարկած առաջ բերեց: Ընդ որում, որքան էլ Ֆորմուլա 1-ի նախկին թիմի հիմնադիրը փորձում էր նշել որ նա ամենեւին էլ ոչ ոքի չի մեղադրում, այլ ընդամենը փորձում է պարզել, ճիշտ է նա տեսել, ավելի ճիշտ լսել, թե ոչ, այդ խոսքերը խոստանում էին մեծ աղմուկ բարձրացնել եւ դրանք այլ կերպ քան մեղադրանք, դժվար է անվանել: Իսկ Մինարդին ասել էր հետեւյալը`. ``Իմ փորձն ասում է, որ մեկ շրջանում 2,5 վայրկյանի առավելությունը չափազանց է: Նման տարբերություն լինում է մի քանի սերունդների մեքենաների միջեւ: Ինձ շատ զարմացրեց Ֆետտելի մեքենայի Ռենոյի հնչողությունը: Այդ ձայնն ինձ հիշեցրեց ``Traction control``-ի հնչողությունը: Ընդ որում տարօրինակ եւ նույն շարժիչով աշխատող մյուս 5 մեքենաներին չնմանվող ձայնը հայտնվում էր հենց այն պահին, երբ Ֆետտելին պետք էր ավելացնել տեմպը ``:
Լինեմ անկեղծ, Մինարդիի այս խոսքերը կարդալուց հետո ես սպասում էի, որ մեծ աղմուկ կբարձրանա, քանի որ Էդրիան Նյուիի մեքենաներն ամեն մրցաշրջանում մեղադրվում են կանոնակարգին չհամապատասխանելու մեջ: Բնական է ենթադրել, որ մեղադրողներից շատերի մեջ հաճախ հուսահատությունն է խոսում, որովհետեւ ավտոսպորտից հեռու մարդկանց շատ դժվար է բացատրել, որ առաջնության վերջին 4 տարիների ուժեղագույն մեքենան, ոչ թե փառահեղ պատմություն ունեցող Ֆեռռարին կամ ՄաքԼառենն է, այլ ընդամենը էներգետիկ ըմպելիքներ արտադրող ընկերության մեքենան: Իհարկե հասկանալի է, որ Ռեդ Բուլլը չի սլանում `` Ռեդ Բուլը թեւեր է տալիս`` սկզբունքով ))) : 5 տարի առաջ այս թիմը, գլխավորապես իր հանճար Էյդրիան Նյուիի շնորհիվ կարողացավ ավելի ճիշտ օգտագործել կանոնակարգի արմատական փոփոխությունները, ինչպես դրանից 11 տարի առաջ ՄաքԼառենում: Եվ եթե նույն 2009-ին Նյուիի մեքենան չհաղթեց մեկ այլ հանճար Ռոս Բրաունի ոչ պակաս խորամանկ` կրկնակի դիֆուզորի գաղափարի պատճառով, ապա նախորդ 3 տարիներին Կարմիր Ցլերը իրենց հավասարը չունեցան: 3-ը շուտով կվերածվի 4-ի, դրանում ոչ ոք չի կասկածում: Իսկ ահա նրանում, թե արդյոք այդ հաղթանակները ազնիվ պայքարում եմ ձեռք բերվում թե ոչ, կասկածանքներ իհարկե կան:
Սակայն որքան էլ զարմանալի է Ջանկարլո Մինարդիի այդ խոսքերը չբարձրացրին այն աղմուկը, որին բոլորս սպասում էինք: Անգամ նրա սան, 12 տարի առաջ իր թիմում նորամուտ նշած, Ֆերնանդո Ալոնսոն չցանկացավ փոքրիկ կրակի վրա բենզին լցնել եւ այն դարձնել իսկական հրդեհ, այն է` սկանդալ: Նանդոն ասեց, որ Մինարդիի ասածն իր համար նորություն չէ եւ Ռեդ Բուլլի շարժիչները այլ կերպ էին հնչում դեռ ձմեռային թեսթերի ժամանակ: Իրականում Ալոնսոն այնքան է հոգնել 3,5 տարի շարունակվող տիտղոսի նվաճման անարդյունք փորձերից, որ անգամ լինելով որոշակի քաղաքականացված անձնավորություն, նման խոսակցությունների հետեւից ընկնելու, մեր լեզվով ասած, ``հավես չունի``: Տեսեք սինգապուրյան նրա հրաշալի մրցարշավը: Տեսեք թե ինչպես նա հաջողացրեց արագությամբ ոչ 2-րդ մեքենայով, եզրագիծն հենց 2-րդը հատել: Եվ իրոք: Թե Լոտուսը եւ թե Մերսեդեսը Մարինա Բեյում ավելի արագ էին: Սակայն հրաշալի մեկնարկը(7-ից 3!!!), վաղեմի վերջին փիտ-ստոպը եւ սեփական անվադողերին վստահելը Նանդոյին 2-րդ տեղ բարձրացրեց: Պատկերացրեց, սա նրա 94-րդ պոդիումն էր եւ Ֆորմուլա 1-ի պատմության մեջ նա զիճում է ընդմանենը երկուսի` Շումախերին եւ Պրոստին, որոնցից վերջինին նա ամենայն հավանականությամբ կգերազանցի մյուս տարի: Ֆ1-ի շատ փորձագետներ, հաշվի առնելով Սկուդերիայի ներկայի մարզավիճակը, հենց Ալոնսոյին են բազմիցս պելետոնի լավագույն պիլոտի կոչումը տվել: Սակայն դա էլ ավելի շատ է աղ լցնում Ալոնսոյի վերքին, ով քաջ գիտակցելով, որ իր տարիները գնում են, վաղուց հոգնել է 3-րդ տիտղոսի բացակայությունից: Նախորդ տարվա Բրազիլիայի գրան պրիի ֆինիշից հետո, սաղավարտի տակից երեւացող Ալոնսոյի աչքերում ակնհայտ կարդացվում էր հետեւյալը. ``Մենք այլեւս նման բան չպետք է թույլ տանք``: Այս մրցաշրջանի սկզբում թվում էր թե Ալոնսոն վերջապես կանգնեց դեպի բաղձալի 3-րդ տիտղոսը տանող ճանապարհին, սակայն երբ Հունգարիայի գրան պրիից հետո թիմերը վերադարձան նախորդ տարվա անվադողերին, նա անդառնալիորեն շեղվեց այդ ճանապարհից, ինչից հետո տեղի ունեցավ այն ինչը սպասելի էր: Այդ մասին գրել եմ նախորդ հոդվածումս: Ալոնսոյի նյարդերը տեղի տվեցին եւ մի քանի ամսից, նա փոխարենը կենտրոնանա մրցակցիների հետ պայքարի վրա, պետք է նաեւ սեփական թիմի բոքսերի մյուս կողմի հետ պայքար տանի: Իսկ մինչ այդ պիլոտը կհայտնվի հարեւան բոքսերում, այս ուիք ենդին նա հերթական անգամ ապացուցեց իր կարգը: Որակավորման մրցումներում մեջքի ցավերի պատճառով ընդամենը 13-րդ արդյունքը ցուցադրած Կիմին, Ալոնսոյի պես, Դեն Րիկիարդոյի վթարից հետո 25-րդ շրջանին գնաց փիթ լեյն, որից հետո որոշեց մինչեւ ֆինիշ մնացող 36 շրջաններն անցկացնել մեկ ձեռք անվադողերով: Սակայն ի տարբերություն Ալոնսոյի նա իր առջեւ 2 լուրջ խնդիր ուներ: Առաջինը` վերը նշածս մեջքի ցավերը, 2-րդը ` Ջենսոն Բատտոնը: 2 խնդիրներն էլ Կիմին ինքնուրույն լուծեց: Ինչպես նա նշել էր որակավորման մրցումներից հետո, նա առաջին անգամ չէ մեջքի ցավերով նստում բոլիդ, քանի որ այդ վնասվածքը 2001-ին տեղի ունեցած վթարի արդյունք է: Իսկ Բատտոնի հարցը Կիմին այ այսպես լուծեց, խնդրեմ դիտեք`
Ընդ որում այդ պահին 2-սն էլ հավասար պայմաններում էին` միաժամանակ էին կատարել փիթ ստոպը, հետեւաբար նաեւ նույնքան ժամանակ էին ընթանում իրենց անվադողերով: Այնպես որ Կիմին ապացուցեց, որ վերջնականապես վերադարձել է, ապացուցեց ոչ միայն իր երկրպագուներին, արքայական ավտոսպորտի գիտակներին, իր ներկայի եւ ապագա թիմերին, այլ նաեւ իր ապագա ``ընկերոջը`` ` Ֆերնանդո Ալոնսոյին, ինչն ամենակարեւորն է: Սակայն ինչպես ես նշել եմ մեջբերածս նախորդ հոդվածում, Կիմին թքած ունի թե ում, ինչ ապացուցեց: Նա ուղղակի կատարում է իր աշխատանքը եւ վերջ:
Ինչ վերաբերում է Ֆետտելին սուլողներին, ապա հերթական անգամ հիշելով նախորդ հոդվածս, պետք է ասեմ: Ցանկացած մարդ վաղ թե ուշ պետք է պատասխան տա իր արածների համար: Եվ Ֆետտելի համար լավ է, որ դա հիմա է տեղի ունենում, այլ ոչ թե տարիներ անց: