Մի անգամ առավոտյան, Չինգիզ խանը իր շքախմբով ճանապարհվեց որսի: Նրա ուղեկիցները զիվեցին նետերով և աղեղներով, իսկ ինքը, իր ձեռքում պահում էր իր սիրելի բազեին: Այդ բազեի հետ չէր կարող համեմատվել ոչ մի նետաձիգ, որովհետև թռչունն իր զոհին նկատում էր երկնքից, որտեղ մարդը չէր կարող բարձրանալ:

Եվ ավաղ, չնայած նրանց ջանքերի, նրանցից ոչ ոք այդպես էլ ոչինչ չորսաց: Հիասթափված Չինգիզ խանը վերադարնում էր ճամբար, և որպեսզի իր վատ տրամադրությունը չտարածի իր ընկերների վրա, նա հեռացավ շքախմբից և արշավեց մենակ:

Նա երկար մնաց անտառում և ուժասպառ եղավ հոգնածությունից և ծարավից: Այդ տարի եղած երաշտի պատճառով գետերը չորացել էին և հնարավոր չէր մեկ կում ջուր գտնել, և հանկարծ՝ օ հրաշք, նա նկատեց ժայռից իջնող ջրի մի բարակ շիթ: Նույն պահին նա հանեց բազեին իր ձեռքից, վերցրեց միշտ իր հետ ունեցած արծաթյա գավաթը, դրեց այդ շիթի տակ և երկար սպաեց, մինչև այն լցվեց բերնե բերան: Սակայն երբ նա արդեն մոտեցրեց գավաթն շուրթերին, բազեն թափ տալով իր թևերը կպավ գավաթին ու շպրտեց այն գետին:

Չինգիզ խանը շատ բարկացավ: Սակայն նա այդ բազեին շատ էր սիրում, միևնույն ժամանակ էլ հասկանում էր, որ թռչունը նույնպես ծարավ է: Նա բարձրացրեց գավաթը, սրբեց այն և նորից դրեց ջրի շիթի տակ: Սակայն գավաթը դեռ կիսով չափ էլ չէր լցվել, երբ բազեն այն նորից թափեց:

Չինգիզ խանը անչափ շատ էր սիրում այդ թռչունին, սակայն չեր կարող թույլ տալ, որ իր հետ նման անհարգալից կերպով վարվեն: Նա մի ձեռքով դուրս քաշեց իր սուրը, իսկ մյուսով գավաթը պահեց շիթի տակ, մի աչքով հետևելով ջրին, իսկ մյուսով՝ բազեին: Երբ ջուրը բավականաչափ հավաքվեց, բազեն նորից թևերը թափ տվեց, կպավ գավաթին ու թափեց, սակայն այս անգամ, Չինգիզ խանը սրոի մեկ հարվածով սպանեց բազեին:

Եվ այդ պահին շիթը դադարեց: Լի համոզվածությամբ՝ ամեն գնով հասնել ակունքին, նա սկսեց բարձրանալ ծայռի վրա: Ակունքը նա գտավ զարմանալիորեն արագ, սակայն այնտեղ, հենց ջրի մեջ մի սատկած օձ էր ընկած՝ այդ կողմերում ապրող օձերից ամենաթունավորը: Եթե նա մեկ կում խմեր այդ ջրից, ապա իսկույն կմահանար:

Չինգիզ խանը ճամբար վերադարձավ մահացած բազեն ձեռքին և հրամայեց մաքուր ոսկուց նրա ոսկեձույլ արձանը պատրաստել, և նրա մի թևի վրա փորագրել՝

«Նույնիսկ երբ ընկերդ արարք է կատարում, որն քո սրտով չէ, նա մնում է քո ընկերը»

Իսկ մյուս թևի վրա՝

«Այն, ինչ արվում է բարկության պահին, բարի բանի չի բերում»

 

Ռեմեդիոս վարո «Ներդաշնակություն»1956

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել