1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կետի ներքո տեղի էունեցավ բաց քննարկում, որին մասնակցեցին կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, անդամ պետությունների և տվյալ ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկումներին մասնակցել է ու ելույթով հանդես են եկել նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով ողջունել է այդ օրն անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևը, որը կոչ է անում ապահովել կանանց մասնակցությունը խաղաղաշինության գործընթացներում: 

Դեսպան Նազարյանը նշել է, որ կարևորում է այս թեմայի շուրջ քննարկումը, քանի որ Հայաստանին պարտադրված պատերազմի ու ագրեսիայի արդյունքում երկիրը հյուրընկալել է մեծ թվով կին փախստականների: Դեսպանը հավելել է, որ կանանց ու աղջիկների վրա անհավասարաչափ է բաշխվում հակամարտության զրկանքներն ու հետևանքները, այդ իսկ պատճառով նրանք երաշխավորված դերակատարում պետք է ունենան խաղաղությանը միտված բանակցություններում:

Քննարկման մասնակցող պատվիրակությունները կանանց առաջխաղացման համատեքստում անդրադարձ են կատարել նաև հակամարտություններից տուժած իրավիճակներում իրավունքի գերակայության և անցումային արդարադատությանն առնչվող հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել