Այծ սքեյթբորդիստը

Հեպպի անունով այծը խենթանում է սքեյթով շրջելու համար: Հաստատված է, որ նա աշխարհի միակ այծն է, որը կարող է զբոսնել սքեյթով ամենաերկար հեռավորության վրա:
Աշխարհի ամենամեծ մոտոցիկլետը

Իտալացի Ֆաբիո Ռեջիանին կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում իր հսկայական մոտոցիկլետի համար: Երկանիվանի հսկայի երկարությունը 5.1 մետր է, կշռում է այն 5 տոննա և խոսքը գնում է գործող մոտոցիկլետի մասին:
Փոշեկուլների աշխարհի ամենամեծ հավաքածուն

Բրիտանացի Ջեյմս Բրաունը հավաքել է փոշեկուլների ռեկորդային քանակով հավաքածու, որն իր մեջ ներառում է 322 տարբեր տեսակների փոշեկուլներ:
«Աստղային պատերազմներ» սերիալի առարկաների աշխարհի ամենամեծ հավաքածուն

Սթիվ Սանսվիթը հավաքել է «Աստղային պատերազմներ» սերիալի հուշանվերների աշխարհի ամենահարուստ հավաքածուն: Նրանց ձեռք բերելու համար Սթիվը ոչ գումար է խնայել, ոչ ժամանակ:
Շուն- լարախաղաց

Օզզի անունով շունը սահմանել է պարանով արագ անցնելու համաշխարհային ռեկորդը: 4.5 ամյա կենդանին բարեհաջող կերպով անցել է պարանի վրայով 18.22 վայրկյանում, որը կապված էր 3.5 մետր բարձրության վրա:



