Lurer.com-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ հիանում է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուով:

«Կրիշտիանու Ռոնալդուն չի փոխվել: Ես միշտ հիացել եմ այդ խաղացողով, քանի որ նա իսկական աշխատասեր է, ով ցանկանում է ավելի շատ բաների հասնել: Ռոնալդուն իսկական մեքենա է: Նա շատ հավակնոտ ֆուտբոլիստ է: Կրիշտիանուն բնությունից օժտված է, սակայն նա երբեք կանգ չի առնում կատարելագործվելու ձգտման մեջ: Նա աշխարհի 2-3 լավագույն խաղացողներից է: Ոմանք Ռոնալդուին համարում են լավագույնը: Չնայած դրան` նա շարունակում է զարգացնել խաղը: Դրա համար ես հիանում եմ նրանով: Կարծում եմ` նրա հետ մրցակցությունն օգնում է առաջընթաց ապրել նաև Լեո Մեսսիին»,–Պիկեի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել